Ճամփորդություն դեպի Բջնիի բերդ

Այսօր հետաքրքիր ճամփորդություն կայացավ՝ դեպի հրաշք Բջնիի բերդ։ Մեր խումբը փոքր չէր՝ Նելլի Գեղամյանի, վերապատրաստվող ուսուցիչների «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցների հետ միասին կիսեցինք օրը։

Առաջին կանգառը Բջնիի Սուրբ Աստվածածին վանքն էր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին։

1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք:

Այնուհետև ուղևորվեցինք դեպի Բջնի բերդը։ Այն ռազմական կառույց է Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում, ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Ճամփորդությունը լի էր բազում բացահայտումներով, գեղեցկությամբ, ընկերությամբ։ Գետի քջքջոցից հոգնել չի լինի,ինչպես նաև մեր երկրի նվիրած բնությունից․․․․

Վերջում բոլորիս անակնկալ էր սպասվում Արուսյակ Մաթևոսյանի կողմից՝ շատ գեղեցիկ,ինքնատիպ կրծքազարդ իր ձեռքով պատրաստված։ Այնքան գեղեցիկ,որ անդադար ուզում ես կրել, շնորհակալ եմ նորից ու նորից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s