Հյուրընկալվում ենք խոտաբույսերի մասնագետ Տիգրան Խաչատրյանին

Օրը՝ 28․07

Ժամը՝ 9։00

Մեկնում՝ Մայր դպրոցի բակից

Վայրը՝ Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղ

Երթուղին՝ Երևան-Եղեգնաձոր-Աղավնաձոր գյուղ

Նպատակը՝

Տիգրան Խաչատրյանի բաց դասի շնորհիվ կտեղեկանանք՝

  • ծանոթանալ խոտաբույսերի,դեղաբույսերի տեսակներին, օգտակարության մասին գործնական ոլորտը ուսումնասիրել
  • ստեղծված դաշտերի մշակման ընթացքը
  • թեյերի,խոտաբույսերի միջոցով հիվանդությունների բուժման մասին տեղեկատվություն
  • ձեռք բելեր տվյալ ոլորտում համապատասխան գիտելիքներ և այն կիրառել Սարալանջում
  • ունենալ խոտաբույսի տեսակների դաշտ և թեյերի արտադրություն։

Մասնակիցներ՝

  • Նունե Խաչիկօղլյան
  • Հայկուհի Հովհաննիսյան
  • Մարիամ Մխիթարյան
  • Արտակ Ռշտունի
  • Նարինե Պողոսյան
  • Շուշան Ալեքսանյան
  • Մարիաննա Գևորգյան
  • Շողիկ Պողոսյան

Առաջին անգամ էի գտնվում Աղավնաձոր գյուղում, անչափ գեղեցիկ բնությամբ, համեղագույն բերքով մի վայր է։ Տիգրան Խաչատրյանի, ով «Վայրի բույսեր» ՍՊԸ -ի տնօրենն է, ընտանիքը մեզ շատ ջերմ,սրտաբաց դիմավորեց։ Իրենց տանից մեծ ջերմությամբ լիցքավորված շրջեցինք իրենց այգում, այնուհետև ճանապարհը շարունակեցինք դեպի Տիգրանի մշակած հողամաս,որտեղ նա մեզ ծանոթացրեց․

  • դեղատնային երիցուկ
  • ռեհան սրբազան
  • նարդոս
  • վաղենակ
  • աբեղախոտ
  • խնկածաղիկ/ օրեգանո
  • ձնեբեկ (ծնեբեկ)
  • հազրևարդ / խնկունի /розмарин
  • տերեփուկ
  • ուրձադաղձ / զիզիֆոռա
  • չաման
  • մեղրախոտ
  • պատրինջ / мелисса
  • էխինացիա

դեղաբույսերի հետ։ Իրենց մշակման ու օգտագործման  մասին մանրամասն խոսեց, ցուցադրեց: Տիգրանը պատմեց իր փորձերից, ինչը անչափ կարևոր է մեզ համար։ Իր հայրիկի հետ միասին նաև շրջեցինք խաղողի այգիներով, այնտեղ կային շատ լավ խնամված և բավականին մեծահասակ թառմաներ։ Խաղողի տերևներով կարողանալ տարբերակել խաղողի տեսակը՝ ահա թե ինչ էր ուսուցանում Արտակ Ռշտունին։ Այնուհետև Տիգրանը մեր խմբի համար նախապատրաստել էր գյուղի դպրոցում սեմինար խոտաբոույսերի վերաբերյալ և թեյըմպում՝ հենց տեղում համադրելով խոտաբույսերը։ Անչափ համեղ,օգտակար թեյեր,ինչպես որ իր տրված ահռելի փորձված տեղեկությունն էր։ Մեր օրերում դժվար է գտնել մարդ,ով այնքան բարի,մեծ սիրտ ունի, որ ունեցածը կնվիրի սիրով, ձեռք բերած փորձով կկիսվի, ինչպես նաև կխոստանա իր կողմից աջակցություն մեր Սարալանջում խոտաբույսերի,դեղաբույսերի փոքրիկ դաշտ ստեղծելուն։

Հագեցած օրը չավարտվեց՝ Տիգրանն ուղեկցեց հայտնի գինեգործ  Մխիթար Կարապետյանի  տան մառան,որտեղ համտեսեցինք  սպիտակ  Ոսկեհատ և  կարմիր Արենի գինիները: Աղավնաձորում բերքն ուղղակի անմահական համ ունի՝ քաղցր մոշ,դեղձ, թութ, սալոր,խնձոր․․․․․Գյուղում մի հրաշք էլ կա՝ Աղավնաձորի 101 ամյա Աղավնի տատիկը․․․․․հուզիչ հանդիպում էր, մասնակցեց կրթահամալիրի առցանց- հեռավար մանկավարժական ժողովին՝ օրհնանքներով լի, շնորհակալ ենք տատի ջան, հանդիպման,այդքան բարություն փոխանցելու համար, Աստված պահի։

Իհարկե ժամանակի սուղ լինելու պատճառով պետք է արդեն վերադառնայինք Երևան։ Տիգրանի հետ պայմանավորվածություն ունեցանք իր այցի մասին՝ կրթահամալիր։ Սիրով կսպասենք,կդիմավորենք։

Շնորհակալություն Արտակ Ռշտունուն ուսումնական-ճանաչողական  ճամփորդություններ կազմակերպելու համար, գիտելիքների մեծ պաշարով առաջ ենք գնում դեպի նոր ուսումնական տարի։ Ինչպես նաև մեր ակումբի միասնական աշխատանքի և իհարկե Տիգրան Խաչատրյանի և իր ընտանիքի տրամադրած ժամանակի, հետազոտական օրվա, փորձով,գիտելիքներով կիսվելու,մեզ այդչափ գեղեցիկ հյուրընկալելու համար։

Արդյունքներ’

Տեսաֆիլմը Նարինե Պողոսյանի կողմից՝

Նարինե Պողոսյան

Նունե Խաչիկօղլյան

Հայկուհի Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s