Կրկին Արագածում

Արագած․․․․ես կրկին եկա․․․․Այս անգամ Արագածն այլ էր․․․

Շաբաթ օր էր, երբ առավոտյան 8-ին Սուրբ Երրորդության մոտ հանդիպեց իրար մի ընկերական խումբ։ Բոլորս համեղ բրդուճներով,պատրաստ ուսապարկերով ուղևորվեցինք դեպի Արագածի Հարավային գագաթ։ Անձրև սկսվեց,հորդառատ անձրև,սակայն մենք հուսախաբ չեղանք,սպասեցինք ավարտին։

Ահա և մեր խումբը պատրաստվեց բարձունքի հաղթահարման՝ Արագածը մեզ գրկաբաց դիմավորեց․․․․

Ի տարբերություն իմ առաջին բարձունքի, այս անգամ շատ ավելի հեշտ հաղթահարեցի։ Տիար Գևորգի և Ալբերտ Տոնեյանի հետ ճամփորդելն աննկարագրելի է։ Ամբողջ ճանապարհին ուղեկցվող հավես երաժշտութունը, ուսումնալի զրույցները, քայլքը լեգենդների հետ,հոգատարությունը, ճանապարհի ԸՆԿԵՐ լինելը ․․․․․․էլ որը թվարկեմ․․․

Հասանք․․․հասանք գագաթին, այն պահին,երբ որոշեցի նորից կնքվել և զուր չէր։ Այս անգամ խառնարանն այլ գեղեցկություն ուներ, այլ ասելիք․․․․Շնորհակալ եմ Ալբերտ Տոնեյան ջան, նորից հուզիչ զգացմունքը վերապրելու համար։ Այն,որ կանգնած ես գագաթի եզրին, այն ազատութույնը, այն տեսարանը, այն հույզերը երբեք նույնը չեն, երբեք չեն կրկնվի։

Միշտ կանչող Արագած․․․․․

Դե իսկ իջնելուց արկածներն անպակաս էին։ Պարոն Տոնեյանի հետ մի խմբով կատարներով էինք իջնում, քարերի հետ կռվելով, ձյան միջով վազելով,թռնելով, ցեխերից հեռու չմնալով․․․․անգամ կոշիկ զոհելով․․․․

Լավն էր, շատ լավն էր մեր ճամփորդությունը,որին արդեն շատ մեծ կարոտով եմ հիշում։ Շնորհակալ եմ գեղեցիկ, ընկերական խմբին, տիար Գևորգին և Ալբերտ Տոնեյանին։

Կսպասեմ երրորդ բարձունքիս հերթին։

Փոքրիկ տեսանյութ մեր խենք օրվանից՝

Շատ հետաքրքիր է, դիտեք՝

Տեսաֆիլմը Սյուզաննա Սարգսյանի։

Ֆոտոշարքը իմ և Ալբերտ Տոնեյանի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s