Տիգրան Խաչատրյանին հյուրընկալվելուց հետո Այգեգործների ակումբը մասնագետին կհյուրընկալի կրթահամալիրում։ Նախատեսվում է Սարալանջում խոտաբույսեր, դեղաբույսերի աճեցման մասնագիտական խորհրդատվություն։
Օրը՝ օգոստոսի 5
Ժամը՝ 10։00
Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի բակ
Օրվա պատասխանատու՝ Արտակ Ռշտունի և ակումբի մասնակիցներ
Ծրագրում նախատեսված է՝
- շրջայց Ավագ դպրոցի փառատոնային պուրակով
- քայլք դեպի ուսումնական Ագարակ
- շրջայց Նորքի այգում
- քայլք դեպի Սարալանջ ՝Հյուսիսային դպրոց
- շրջայց Քոլեջի տնկարանով, Խաղողի և գինու դպրոցով
- հյուրասիրություն և բաց դաս Քոլեջի ներքին բակում