Անվերջ կարելի շրջել Կրթական պարտեզով՝ հիանալ,օդ շնչել, մաքուր և կանաչ լանջերով քայլել,զբոսնել երեխայի հետ՝ դա է ուզւոմ սեբաստացին փոխանցի բոլորին։
Նոր ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջավայրը փոփոխվում է՝ հարմարեցնելով այսօրվա իրավիճակում կրթության կազմակերպմանը: Տիարի ուղեկցությամբ կրթական պարտեզով շրջայցները կիրականացվեն յուրաքանչյուր ուրբաթ,ժամը 10։00-ին։ Մասնակից կարող են դառնալ կրթական համայնքի ներկայացուցիչները՝ կրթահամալիրի շրջանավարտներ, ծնողներ,սովորողներ, ուսուցիչներ և այլ ցանկացողներ: Մեզ էին միացել նաև Քոլեջի փոխադրված 2-րդ կուրսի սովորողները։
Շրջայցից կարող եք դիտել լուսանկարներ, տեսաֆիլմեր՝