Հայրենագիտական եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան

Երթուղու կանգառներ՝

  • Ջուխտակ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից[
  • Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին` Շամախյան գյուղից ոչ հեռու։
  • Քարի լիճ, Կարագյոլ, Ղարագյոլ, Սև լիճ, Քար, Քար լիճ, լիճ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է։ 
  • Աղավնատուն, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի շրջանում։ Տեղակայված է մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 920 մ բարձրության վրա։
  • Ախնաբաթի կենու պուրակ արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1959 թվականին, ունի 25 հա տարածք։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում՝ Միափորի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին, Ծաղկուտ լեռնաբազուկի վրա, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբաթի եկեղեցու հարևանությամբ՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում Խաչարձան գետի ավազանում։ Ստեղծվել է մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով։ Այստեղ աճում են 25 մ բարձրություն և բնի 70-90 սմ տրամագիծ ունեցող 300-400 տարեկան կենու ծառեր։ Կենին բազմանում է բնական ճանապարհով՝ սերմերից։ Հատապտղային կենին մշտադալար բարձրահասակ ծառ է՝ մուգ կանաչ կոնաձև սաղարթով։ Կենու երկրորդ՝ կարմրածառ անունը պայմանավորված է կարմրավուն բնափայտով։ Այն մարդկությանը հայտնի է դեռևս 3000 տարի առաջ, երբ նրանից պատրաստում էին սարկոֆագներ՝ կենու բնափայտի՝ ջրում չնեխելու, սնկերի և միջատների նկատմամբ կայունության շնորհիվ։ Ավելի ուշ սկսել են պատրաստել ռազմական գործիքներ, կենցաղային իրեր, հետագայում՝ կահույք:
  • Կիկլոպյան ամրոց (կամ Կիկլոպյան շարվածք), կառուցվածք, որը կազմված է տաշած քարե մեծ բեկորներից, առանց միացնող շաղախի։ Հին հույները այս ամրոցները վերագրում էին կիկլոպներին։ Կառուցվածքը կանգուն է մնում բեկորների ծանրության հաշվին։ Հիմնականում բոլոր ամրոցները կառուցվել են անագապղնձե դարում։
  • Գետահովիտ, գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 2 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ստորին հոսանքում։

Մինչև 1978 թ.-ի հունվարի 25-ի կոչվել է Թալա։

  • Խորանաշատ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի արևմտահայաց լանջին։

Օր 2՝

  • Բարձրունք՝ Ապակեքար կամ Այրիքար

Տավուշի մարզում՝ Բովաքարի լեռների արլ. կողմում, կա Այրիքար անունով 2 գագաթ՝ Արևելյան (2767 մ) և Արևմտյան (2781 մ): Արևելյան Այրիքարի և Անձավաբացատ լեռան միջև կա մի ժայռ, որն երևում է Դիլիջան քաղաքից: Ժողովուրդը այդ ժայռին Այրիքար է ասում,  չնայած այն բանին, որ այս քարը (ժայռը) աշխարհագրական Այրիքար գագաթը չէ, բայց այն ավելի տեսարժան է քան գագաթը:

  • ԳոշավանքՆոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:
  • Գոշի լիճ, լեռնային անտառապատ լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք։
  • Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։
  • Թաքնված ջրվեժի բացահայտում

Անտառում ուղղեցույցներով ճանապարհ գտնելով քայլք ենք ունենալու դեպի գեղեցիկ, թաքնված ջրվեժ

Օր 3՝ Իջևան

  • ՄակարավանքԱգռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։

Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք

  • Գանձաքարի լճեր
  • Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավարևմտյան ձորակի աջ ափին։
  • Սրվեղի վանք,Սրվեգ, Սրվեղ, Սրուեղ – Վանք ՀՀ Իջևանի շրջ-ում, Այգեհովիտ գ-ից մոտ 3 կմ հս-արմ, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։ Համալի րի մեջ մտնում են ս Աստվածածին, ս Նշան եկեղեցիները, խուցերը, ձիթհանքը և օժան դակ այլ շինություններ, որոնք առնված են եղել շրջապարսպի մեջ։ Տարածքում կան գ-ատեղիներ, գերեզմաններ։ Գլխավոր եկեղհցին՝ ս Նշանը, ներքևի մասում շարված է քարով, վերևում, գմբեթի հետ միասին, օգ տագործված է թրծած աղյուս։ Պատերի վրա կան արձանագրությոններ, որոնցից մեկը 1152 թ է։ Կառուցողներն են Սարգիս ճարտարապետն ու Հովհաննեսը։ Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Ս անունը։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են։ Ս Աստվածածինը կառուցվել է 19 րդ դ, կոպտաշար քարերով։ Համալիրի ընդ հանուր վիճակը անբավարար է։ Ռուսերեն տառադարձությամբ ՝ Սրվեգ:
  • Կիրանց վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած հարթավայրում։
  • Սամսոնավանք (Սամսոնի վանք), Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղից 15 կմ հարավ-արևմուտք, Խնձորուտ անտառապատ դաշտամասում։
  • Դեղձուտի վանք, Հայ առաքելական եկեղեցու վանք Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից հարավ-արևմուտք, Աճարկուտ գյուղից 9 կմ հվ-ամ, անտառում, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին։ Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը։ Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել 13-րդ դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները։
  • Ակնաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսային մասում, Աղստև գետի ձախափնյակում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս, Դիտավան գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 146 կմ։

Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Ներքին Աղդան, ապա՝ մինչև 1970 թվականի նոյեմբերի 11-ը՝ Մորուտ:

Ակնաղբյուրի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։

Ըստ որոշ աղբյուրների Ակնաղբյուրի հին բնակիչները եղել են Արցախի Աղդան քաղաքից, որի պատճառով կոչվում էր Ներքին Աղդան։ 1967 թվականին այն վերանվանվեց Մորուտ, իսկ 1970 թվականին՝ Ակնաղբյուր։

  • Առաքելոց վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք, Կիրանց գետակի ափին, անտառապատ լեռների լանջերին։
  • ՍԱՌՑԱՊԱՏ ԼԵՌ

Երկարությունը՝ 32 կմ

Առավելագույն բարձրությունը՝  2532 մ

Ամենաբարձր գագաթը՝ Սառցապատ լեռ

Լեռնաշղթան գտնվում է Տավուշի մարզում: հանդիսանում է Գուգարաց լեռների հվ.-արլ. ճյուղավորությունը: Սկսվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և հս.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Աղստև և Սառնաջուր գետերի միախառնման վայրը: Ջրբաժան է Սառնաջուր և Դեղինաղբյուր գետերի միջև: Լեռների հս.-արլ. լանջերն անտառապատ են:

Սառցապատ լեռնագագաթը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ հս-արմ.: Սառցապատի լանջին է գտնվում Շատվոր աղբյուրը: Լեռան լանջերը զառիթափ են և ծածկված մարգագետնային բուսականությամբ:

  • Խաշթառակը, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից դեպի հյուսիս, հարակից բնակավայրերն են Լուսահովիտը, Լուսաձորը, Ակնաղբյուրը և Դիտավանը։ Գյուղական համայնքի ղեկավարը 2015 թ.-ից Անդրանիկ Վիրաբյանն է։
  • Բարձունք՝ Օկոնավանք

Սև Քար գյուղատեղի, ուր պահպանվել են ՀՀ-ում իր տիպով և հետաքրքրությամբ եզակի եկեղեցի և բազմաթիվ խաչքարեր: Երկարությունն 18կմ, ծովի մակերևույթից 1380 – 1980 մ:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s