Հայրենագիտական եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Օրակարգ

Օր 1՝

Երթուղու կանգառներ՝

  • Տառերի պուրակ

Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

  • Աղջկա ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

  • Արդվի

Գյուղ Հայաստանի Լոռու մարզում` վարչական կենտրոն Վանաձորից 53 կմ հյուսիս, Ալավերդի քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք։ Աշխարհագրորեն գյուղը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում` անտառապատ լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա։

  • Հոռոմայր

Հոռոմայրի վանք, միջնադարյան ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից 1.5 կմ հարավ-արևելյան ուղղությամբ: Օձուն – Այգեհատ ճանապարհից ձախ: Հոռոմայրի վանք է կոչվում հույն իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարանձավներից մեկում (քաղկեդոնական դավանանքի հետևորդ):

  • Օձուն

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Լոռու մարզի Օձուն գյուղում։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Ներկայումս գործում է։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Քառակող կոթող

Օձունի կոթող (կոթող-մահարձան), հուշակոթող Լոռու մարզի Օձուն գյուղում։ Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Հաղպատի վանք

ՀաղպատՀաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

  • Սանահին վանական համալիր

Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։

Օր 2՝

  • Զարնի-Պարնի

Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր, կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։

2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել։

  • Ախթալա

Ախթալա, քաղաք Հայաստանի Լոռու մարզում՝ Լալվար լեռան ստորոտում, Դեբեդի ձախ ափին։ Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից 740 մ է։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։

  • Արամյանցի դղյակ

Արամյանցի դղյակ, դղյակ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք։ Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 –ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։

Օր 3 վերադարձ՝

  • Դեբեդ գետ

Դեբեդ, Բոռչալու, Բորչալա, Դեբեդաչայ, Դեբետ, Դևբեդ, Դերբեդ, Ձորագետ, Ձորոգետ, Պելոռուս, Տեպետ, գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս և Վրաստանի սահմաններում աջից թափվում Խրամ գետը։ Երկարությունը 178 կմ (Հայաստանում՝ 152 կմ)։ Ավազանը՝ 4080 կմ² է, որից 3790 կմ²՝ Հայաստանում։

  • Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։ Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ։
  • Դսեղի Ծովեր, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
  • Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք Հայաստանի Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, տեղադրված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։
Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s