Ամառային ուսումնական մառան․ելակ

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Ելակը սառեցնում ենք հունիսից-սեպտեմբերի սկզբին։

Գործընթաց՝

  • հեռացնել ծայրերը
  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Հատապտուղը կարելի է նաև հարել, նույնիսկ ավելացնել մրգերից ցանկացած տեսակ,օրինակ դեղձ և խյուսը լցնել հարմար տարայի մեջ,սառեցնել, տեղափոխել տոպրակի մեջ՝ սա հարմար է փոքր երեխաների համար
  • Ելակից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել և հյութ, հրուշակեղենի մեջ օգտագործել կամ երեխաների համար որպես խյուս կամ մածունի,հացահատիկի հետ մատուցել և իհարկե թեյ ըմպել, ջեմ պատրաստել և այլն։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։Հրուշակեղենի մեջ օգտագործելիս չեք տարբերի թարմից։

Ելակը արտադրության մասշտաբով ամենաշատ մշակված հատապտուղն է: Սննդարդյունաբերության մեջ նրա գլոբալ արտադրության մասնաբաժինը կազմում է մոտ 70%, ինչը կազմում է տարեկան ավելի քան 4 մլն տոննա: Անանասային ելակի ավելի քան երկու հազար տեսակներ մշակվում են հիմնականում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բուլղարիայում: Սելեկցիայի արդյունքում ելակի զանգվածը մեծացել է (3-5 գ-ից մինչեւ 50-75 գ), Գինեսի ռեկորդների գրքում նշված են 231.6 գ զանգվածով հատապտուղներ (Անգլիա, 1983 թ.)։ Հատապտուղները սպառվում են թարմ, սառեցված և վերամշակված (ջեմ, պաստիլ, հյութեր և այլն) վիճակում: Թարմ պտուղների քիմիական բաղադրությունը միջինում (% -ով)՝ ջուր (80-90), շաքար (4,5-10), թթուներ (0,8-1,6), ազոտային (0,9-1,2 ), պեկտինային (1.0-1.7), տանինային (0.16-0.25) նյութեր, մանրաթել (1.0-1.6), զոլա (0.4-0.8), վիտամին C (50-80 մգ): Կան նաև սորտեր, որոնք բերված են դեկորատիվ նպատակներով, օրինակ` վարդագույն ծաղիկներով ելակները: Որոշ մարդիկ չեն կարողանում ելակ օգտագործել. Նրանց մոտ առաջանում են ալերգիկ և ակնհայտորեն ախտաֆունկցիոնալ ցնցումներ, որովայնի շրջանում լարվածություն, ցավ, շնչառության խանգարում, սրտխառնոց, գլխացավ։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s