Ճամփորդություն դեպի Սբ. Հովհաննես , գիտելիքների օրը բարձունքի հաղթահարմամբ


Սեպտեմբերի 1՝ հայրենագիտական ճանապարհորդություն դեպի գյուղ Ղալթախչի-ում գտնվող Սբ. Հովհաննես բարձունքը:  Հայ առաքելական եկեղեցու  մատուռը գտնվում է  Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։

Նախագծի համակարգողներ՝ Մարիամ Քալանթարյան, Բելլա Աբրահամյան, Ելենա Օհանյան

Օրը՝ սեպտեմբերի 1

Ժամը՝ 9։00

Մեկնում՝ Քոլեջի բակից

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի սովորողներ, դասավանդողներ

Նպատակը՝

  • Այցելություն Ղալթախչի գյուղ (այժմ Հարթագյուղ)
  • Սբ. Հովհաննես բարձունքի հաղթահարում գիտելիքի օրը

Անհրաժեշտ տեխնիկա և պարագաներ

  • Ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • դնչկալ
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ
  • առաջին օգնության արկղ
  • տաք հագուստ, արևային գլխարկ
  • ջուր
  • Ճանապարհի սնունդ

Մասնակիցներ՝

  1. Ալինա Դավթյան
  2. Հասմիկ Դավթյան
  3. Լիլիթ Գրիգորյան
  4. Մելանյա Սարգսյան
  5. Միլենա Սարգսյան
  6. Էլեն Աբրահամյան
  7. Աննա Հովսեփյան
  8. Լինա Կոստանյան
  9. Անուշ Հարությունյան
  10. Ֆերդինանդ Մկրտչյան
  11. Օկսանա Հարությունյան
  12. Անգելինա Ղազարյան
  13. Անի Հարությունյան
  14. Անիի մայրիկ
  15. Էմմա Սարգսյան
  16. Թամարա Աղասյան

Ղալթախչին՝ այժմ Հարթագյուղ, ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողը կոչվել է ղալթախչի։

Վերոնշյալ գյուղը հիմնադրված բնակեցված է՝ Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից, Ալաշկերտից, Վանից, Կարսից եկած արևմտահայերով։ Սակայն բնակավայրը ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ք.ա 4-րդ հազարամյակից։

Ծովի մակերևույթից ունի 1730 մ բարձրություն։ Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղից կամ Մեծ Պարնի գյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։

Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիկ Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում: Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։

2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել: Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված: Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s