Գիտելիքի օրը Թռչկանի ջրվեժում

Նախագծի համակարգողներ՝ Մարիամ Մխիթարյան, Նելլի Գեղամյան, Սուսան Ամուջանյան

Նախագծի ուղեցույցը’ Մարթա Ասատրյանի

Օրը՝ սեպտեմբերի 1

Մեկնում՝ Քոլեջի բակից 9։00

Երթուղին՝
Երևան-Ապարան-Սպիտակ- Շիրակամուտ-Թռչկանի ջրվեժ

Ընթացք՝

  • 11:30` ժամանում Շիրակամուտ(Երևանից Շիրակամուտ ճանապարհը 100 կիլոմետր է կազմում, որը կտևի մինչև 3 ժամ
  • Քայլք գյուղում’ Չիչխանավանքի այցելություն
  • 12։30՝ բեռնատարով դեպի Թռչկանի ջրվեժ (Թռչկան հասնելու համար պետք է անցնել Չիչխան գետը, դրա համար հարկավոր են հարմարավետ կոշիկներ: Ջրվեժի տակ հնարավոր է լողալ,սակայն պետք է զգույշ լինել՝ ջուրը սառն է,քարերը մամռակալած ու սղլիկ)
  • Ընդմիջում՝ 13։30-14։00
  • Գետի և ջրվեժի շրջակայքում կկատարենք աղբի մաքրման աշխատանքներ
  • Վերադարձ՝ 16։00
  • Ժամանում’ 19:00

Նպատակը’

  • Աշխահագրական, հայրենագիտական,էկոլոգիական ճամփորդություն
  • Շրջակայքի մաքրման աշխատանքներ
  • Ուսումնասիրել Փամբակ գետը, Չիչխան գետը
  • Այց Չիչխանավանք
  • Լուսանկարչական բաժնի սովորողների հմտությունների ձեռքբերում
  • Զբոսաշրջություն բաժնի սովորողների համար հնարավորություն ուսումնասիրելու Շիրակի և Լոռու մարզերի սահմանը

Անհրաժեշտ իրեր՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • սրբիչ
  • լողազգեստ
  • ճանապարհի բրդուճներ
  • ջուր
  • դնչկալ
  • աղբի տոպրակ
  • ձեռնոց
  • լուսանկարչական գործիք
  • դեղատուփ
  • արևապաշտպան գլխարկ,քսուկ

Մասնակիցներ՝

  1. Դիանա Բարսեղյան 2-րդ կուրսի սովորող
  2. Լիլիթ Գասպարյան 2-րդ կուրսի սովորող
  3. Ռոբերտ Գագինյան 2-րդ կուրսի սովորող
  4. Շուշանիկ Ներսիսյան 2-րդ կուրսի սովորող
  5. Մերի Հովեյան 2-րդ կուրսի սովորող
  6. Էլմիրա Բասմարջյան 2-րդ կուրսի սովորող
  7. Արման Գրիգորյան 2-րդ կուրսի սովորող
  8. Արուսիկ Ավետիսյան 2-րդ կուրսի սովորող
  9. Վարդ Ղարիբյան 2-րդ կուրսի սովորող
  10. Մարիամ Շախվերդյան 2-րդ կուրսի սովորող
  11. Անահիտ Աբգարյան 2-րդ կուրսի սովորող
  12. Քնար Հարությունյան 2-րդ կուրսի սովորող
  13. Լիանա Մելիքսեթյան 3-րդ կուրսի սովորող
  14. Սամվել Արզումանյան 3-րդ կուրսի սովորող
  15. Ազատուհի Հարությունյան 3-րդ կուրսի սովորող
  16. Մարիամ Փաշայան 3-րդ կուրսի սովորող
  17. Մարկ Խաչատրյան Արևելյան դպրոցի սովորող
  18. Մոնա Մխիթարյան Արևմտյան դպրոցի սովորող

Ուսուցիչներ’

  • Նելլի Գեղամյան
  • Մարիամ Մխիթարյան
  • Սուսան Ամուջանյան

Նախապատրաստական աշխատանք՝

Քնարիկ Հարությունյան

Թռչկանի ջրվեժ, գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 մ երկարություն, ջրահավաք ավազանը 192 կմ² է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։ Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի վարչական տարացքում: Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Այժմ Թռչկանի, որպես բնական հուշարձան, անձնագրավորման աշխատանքներ են տարվում։

2011 թ. հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում՝ ջրվեժից վերև ընկած հատվածում կառուցվելիք ՀԷԿ-ի պատճառով ջրվեժի գոյության վտանգման շուրջ բնապահպանների ակցիաների շնորհիվ։ «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում: Հաշվի առնելով այս եզակի բնական օբյեկտի կարևորությունը և գեղագիտական առանձնահատուկ արժեքը ՀՀ Կառավարությունը իր 2008 թվականի oգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ «Թռչկան» ջրվեժը ներառել է Հայաստանի Հանրապետության Բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան: Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1. կետի` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Առանց հաշվի առնելու օրենքի այս դրույթը 2010թ. ապրիլի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոբշին» ՍՊԸ-ին տրվել է 1050 Կվտ դրվածքային հզորությամբ «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցելու լիցենզիա, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Թռչկան» փոքր հիդրոէլեկտրակայանի նախագծին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն:

Ամփոփում- պատում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s