Ամառային ուսումնական մառան․մոշ

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Մոշն օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների, աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշաման, շաքարախտի, բերանի խոռոչի, լնդերի և աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ։

Մոշը սառեցնում ենք հուլիսի կեսից-սեպտեմբերի սկզբին, սակայն մինչև հոկտեմբեր ամիս բերք լինում է։

Գործընթաց՝

  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Հատապտուղը կարելի է նաև հարել, նույնիսկ ավելացնել մրգերից ցանկացած տեսակ,օրինակ ծիրան և խյուսը լցնել հարմար տարայի մեջ,սառեցնել, տեղափոխել տոպրակի մեջ՝ սա հարմար է փոքր երեխաների համար
  • Մոշից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել,և հյութ, հրուշակեղենի մեջ օգտագործել կամ երեխաների համար որպես խյուս կամ մածունի,հացահատիկի հետ մատուցել և իհարկե թեյ ըմպել։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։Հրուշակեղենի մեջ օգտագործելիս չեք տարբերի թարմից։

Գիտական բժշկության մեջ ազնվամորին չեն օգտագործում, սակայն ժողովրդական բժշկության մեջ այն հայտնի է դեռ վաղ ժամանակներից։

Իբրև դեղամիջոց՝ ժողովուրդն օգտագործել է մոշի տերևները, ծաղիկները, դեռահաս շիվեր, պտուղները և արմատները։ Հիմնականում օգտագործվել է որպես արնահոսությունը դադարեցնող և հակալուծային միջոց։ Բույսն օգտագործվել է նաև մրսածության ժամանակ որպես ջերմիջեցնող միջոց։

Թարմ տերևներից պատրաստած թուրմն օգտագործում են դաշտանադադարի շրջանի նևրոզի և երկարատև ու առատ ամսականի, արնազեղումների, անքնության, իսկ հղիների մոտ՝ շաքարախտի ժամանակ։

Արմատի փոշին (եփած գինու մեջ) օգտագործում են միզաքարային հիվանդության բուժման համար։

Պտուղների օգտագործումը թեթևացնում է հոդային ցավերը ռևմատիզմի դեպքում։ Օգտակար է երիկամների և միզապարկի բորբոքման ժամանակ ։

Պտուղների հյութն օգտագործում են գինեկոլոգիական հիվանդությունների, փորլուծության, սակավարյունության նաև որդերի դեպքում։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s