Նվաճում ենք Հայոց աշխարհի բերդերը

Ճամփորդության Նախագիծը Թամար Ղահրամանյանի։

Առաջին կուրսի սովորողների հետ միասին ամփոփում ենք մեր ճամփորդությունը։

Ճանապարհ ընկնելուց ես նախատեսում էի,որ ճամփորդությունը յուրահատուկ կլինի, չէ՞ որ ծանոթանալու ենք 7-րդ դարի պատմությանը։ Սակայն այն ինձ համար ավելին էր քան ճամփորդություն, այն իմ բացահայտումներից էր։

Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Կոշ գյուղն էր,որտեղ նվաճեցինք Կոշի բերդը՝ Աղջկա ամրոց։

Բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Հմայվեցինք, վայելեցինք մեր կատարած բարձունքը, հերթը հասավ Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ, որտեղ կատարեցինք հոգևոր երգ։

Շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սուրբ Ստեփանոս ժայռակոփ եկեղեցի, որը փոքր ինչ դժվարությամբ գտանք։Գտանք և ես մտածեցի՝ ինչ լավ է,որ գտանք, հնարավորություն ունեցանք ժայռերի մեջ թաքնված հնագույն եկեղեցին տեսնելու։ Իսկ այնտեղ Հայր մեր չկարդալ ուղղակի չէր ստացվի։

Կոշի Ս. Ստեփանոս վանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին: Վանքի եկեղեցին (VII դ.) կառուցված է դեղնակարմրավուն ու դարչնագույն սրբատաշ տուֆից և ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, խորանի երկու կողմերում ավանդատներով ու միակ` հարավային մուտքով: Եկեղեցուց արևելք մատուռի ավերակներն են, դեպի արևմուտք` XIII դ. խաչքարերով և փոքր մատուռով վանքի գերեզմանոցը: Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում կոպտատաշ բազալտից, կրաշաղախով շինված, ներսից սվաղած, թաղածածկ ջրամբարն է (4.8×13.5 մ ներսի չափերով, 2.85 մ բարձրությամբ): Վանքը 981-ին որպես նվիրատվություն ստացել է հողատարածքներ, ջրաղաց, այգի, իսկ 1649-ին` այգի և ձիթհանք: Կոշի Ս. Ստեփանոս վանքը գործել է մինչև XVIII դ.: 1970-1973-ին նորոգվել են եկեղեցու պատերը և ծածկերը, 2007-2008-ին վերականգնվել է վանքի գմբեթը: Եկեղեցու ներսում պահպանվել են VII դ. որմնանկարների հատվածներ. խորանին «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքն է, իսկ արևելյան լուսամուտի երկու կողերին կրկնակի պատկերված է Քրիստոսը, որը տեքստով մագաղաթե գալարը մեկնում է իրեն մոտեցող առաքյալներին (երկու կողմից` վեցական): Դա «Տերը տալիս է օրենքը» պատկերագրության ինքնատիպ տարբերակն է` կատարված գծային-գրաֆիկական եղանակով, որը որմնանկարին հաղորդում է հարթապատկերային բնույթ:

Ահա և հասանք Արագածոտնի մարզի Արուճ գյուղ։ Ի՞նչ գեղեցկություն էստեղ տեսանք՝

  • Արուճի տաճար
  • Արուճի կիսավեր ամրոց
  • Արուճի քարավանատուն

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։ Այն հսկայական կառույցը շատ լուսավոր և դրական է, այցելելուց չես ուզում լքել։

Արուճի կիսավեր ամրոց-ից գրեթե ոչինչ չի պահպանվել,ցավալի է․․․․այնտեղ քարերը մեր աչքի առաջ փլվում էին,սակայն իր գեղեցկությունը յուրահատուկ է,տեսնել է պետք․․․․

Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։ Ողջ Հայաստանով մեկ կարելի է հանդիպել քարավանատների մնացորդների. դրանցից հատկապես լավ պահպանված և վերակառուցված են Անիի սահմանի (Շիրակի մարզ) մոտ գտնվող Ջրափի գյուղի և Գեղարքունիքը Վայոց ձորին կապող Սելիմի լեռնանցքի քարավանատները. վերջինս հարմար է եղել ամառային ճամփորդության համար։

Ահա և հասանք մեր ճամփորդական օրվա վերջին ,բայց առավոտից սպասված կանգառին՝ Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղ

Դաշտադեմի Սուրբ Քրիստափոր եկեղեցի

Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև, արտաքինից ներկալված ուղղանկյան մեջ և թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ Այն շրջապատված է կոպտատաշ բազալտե պարսպով, ավելացվել են խցեր։ Եկեղեցուց քիչ հյուսիս պահպանված է սև տուֆից կառուցված քառակուսի հատակագծով աշտարակաձև կառույց, որը պայմանականորեն համարվում է զանգակատուն։

Թալինի Կաթողիկե եկեղեցի, որտեղ գեղեցկությունից և մոգական ուժի հզորությունից շունչդ կտրվում է․․․․․

Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։

Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

Դե իհարկե նաև Թալինի բերդ․․․․․ամրոցը հսկայական տարածք ունի, այն հեշտ չէ արագ շրջանցել, ուսումնասիրել,քանի որ պրպտելու շատ թաքնված անկյուններ կան․․․․․

Քաղենիի ամրոցԴաշտադեմի ամրոց, բերդ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում՝ Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի։

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։

1812 թվականին Երևանի Սարդար Հյուսեին խան հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են)։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75×1,5 մ)՝ շարված բազալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հարավարևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը[2]։

Ահա և ամփոփեմ տեսաֆիլմերի տեսքով մեր ուսումնալի,բացահայտումներով լի օրվա զգացմունքները՝

Ճամփորդապատումներ՝

Օգտվել եմ Վիքիպեդիայի տեղեկատվությունից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s