Ամառային ուսումնական մառան․սև և կարմիր հաղարջ

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Հաղարջները սառեցնում ենք սեպտեմբերին։

Գործընթաց՝

  • հեռացնել ավելորդ մասերը
  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Հատապտուղը կարելի է նաև հարել, նույնիսկ ավելացնել մրգերից ցանկացած տեսակ,օրինակ թուզ և խյուսը լցնել հարմար տարայի մեջ,սառեցնել, տեղափոխել տոպրակի մեջ՝ սա հարմար է փոքր երեխաների համար
  • Հաղարջից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել,և հյութ, հրուշակեղենի մեջ օգտագործել կամ երեխաների համար որպես խյուս կամ մածունի,հացահատիկի հետ մատուցել և իհարկե թեյ ըմպել։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։Հրուշակեղենի մեջ օգտագործելիս չեք տարբերի թարմից։

Կարմիր հաղարջի ծաղիկները մեղուների համար մեղրատու են։

Կարմիր հաղարջի հատապտուղներն ավելի քիչ շաքար են պարունակում (4-10 %), քան սև հաղարջինը, սակայն շատ են ազատ թթուները (մինչև 4,2%)։ Ասկորբինաթթուների պարունակությամ զիջում է սև հաղարջին, բայց С և Р վիտամինների լավ աղբյուր են։

Մեծ քանակությամբ թթուներ պարունակելու շնորհիվ՝ հատապտղի հյութը լավ հագեցնում է ծարավը, բացում է ախորժակը, ակտիվացնում է աղիների գոծունեությունը, այդ իսկ պատճառով լավ միջոց է երկար հիվանդությունից հետո ուժերը վերականգնելու համար, հատկապես անկողնային հիվանդների համար։ Նշանակվում է փորկապության ժամանակ, ունի նաև դիաֆորիկ ազդեցություն, այդ իսկ պատճառով օգտակար է մրսածության ժամանակ։ Կարմիր հաղարջի հատապտուղներից պատրաստված մորսը հիանալի զովացուցիչ ըմպելիք է։ Կարմիր հաղարջի ցրտադիմացկունությունը կախված է տեսակների ծագումով, բույսերը ձմռանը նախապատրաստելու պայմաններով, բողբոջների սնաճուկների (зачатков почек) տարբերակաման ատիճանով, ձմեռային շրջանի եղանակային պայմաններով։

Տերևները և հատապտուղները հակացինգային հրաշալի միջոց են: Ընդհանրապես հաղարջենին կիրառվում է սակավավիտամինոզների դեպքում: Օգնում է աթերոսկլերոզը և հիպերտոնիկ հիվանդությունները բուժելիս: Ժողովրդական բժշկությանը հնուց ի վեր հայտնի են պտղի միզամուղ, քրտնամուղ և հակալուծողական հատկությունները: Հատապտուղներից պատրաստված թարմ հյութը հաջողությամբ է կիրառվում ստամոքսի և տասերկումատնյա աղու խոցերի, ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների բուժումը կազմակերպելիս: Բույսի միզամուղ ազդեցությունը հնարավորություն է տալիս օգտագործել այն այտուցների և միզակապության դեպքում:

Քանի որ բույսն օգնում է օրգանիզմին ազատվելու միզաթթվի և պուրինային նյութերի ավելցուկներից, ապա այն կարելի է օգտագործել երիկամների և միզապարկի քարերի, հոդակապի և ռևմատիզմի դեպքում:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s