Ուսուցողական-հետազոտական, հայրենագիտական քայլարշավ։
Դասավանդողներ՝ Մարիամ Մխիթարյան, Ելենա Օհանյան, Գայանե Սարգսյան
Օր՝ սեպտեմբերի 24
Մեկնում՝ 9։00 Քոլեջի բակից
Վայր՝ Արարատյան դաշտ՝ Հրեշտակների Ձոր, Խոր Վիրապ
Նպատակ՝
- բացահայտել Խոր Վիրապի պատմական անցյալը
- ուսումնասիրել Հրեշտակների ձորը՝ իր երկրաբանական առանձնահատկություններով
- բացահայտել տարածքի առանձնահատկությունները, տեղանվան վերաբերյալ առաջարկել վարկածներ
- քայլք տեղանքում
Անհրաժեշտ տեխնիկա և պարագաներ՝
- Ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
- Առաջին օգնության արկղ
- Ջուր
- Դնչկալ
- Ալկոգել
- Ճանապարհի սնունդ
Գումարը կկազմի 1500 դրամ։
Մասնակիցներ՝ 1-2 կուրսի սովորողներ
- Էլեն Հովսեփյսն
- Յուլյա Գալկինա
- Էրիկ Մարուքյան
- Արթուր Սարգսյան
- Անաստասիա Ասրիյան
- Արթուր Սահակյան
- Ջուլիա Ասրյան
- Թամարա Աղասյան
- Վահե Հայրապետյան
- Լիլի Մովսեսյան
- Սենիկ Մեսրոպյան
- Եղիշե Մկրտչյան
- Արմեն Պողոսյան
- Սոֆի Առաքելյան
- Գագիկ Աբրահամյան
- Ռուբեն Շամախյան
- Կարեն Գրիգորյան
- Գոռ Վարդանյան
Հրեշտակների Ձորը գտնվում է Արարատի մարզի Դաշտաքար գյուղում, մարզկենտրոնից մոտ 19կմ հեռավորության վրա։ Այս տարածքը ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով։
Հրեշտակների Ձորը շրջապատված է՝ Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաններով։
Ձորի շերտերը երկրաբանական վաղ անցյալում ձևավորված ապարաշերտերն են։ Տեղանքում առկա ապարաշերտերը ունեն բաց կտրվածքներ, որը հնարավորություն է տալիս երկրաբաններին կատարել համապատասխան ուսումնասիրություններ և պարզել դրանց տարիքը։ Հատկապես շատ բարենպաստ պայմաններ կան կենսաշերտագրական մեթոդը կիրառելու համար, քանզի հեշտությամբ հնարավոր է պարզել ապարաշերտերում առկա բրածո մնացորդները, և որոշել դրանց առաջացման ժամանակահատվածն։
Տեղեկատվությունը տրամադրել է աշխարհագրության դասավանդող՝ Գայանե Սարգսյանը։