Հանդիպման վայրը՝ կրթահամալիրի Քոլեջի վերնատուն
Օրը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 14:00
Հանդիպման տևողությունը՝ 45 րոպ
Մասնակիցներ՝ Քոլեջի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ
Հանդիպման համակարգողներ՝ հասարակագետ-ուսուցիչ Էլյա Սահակյան, կազմակերպիչ՝ Մարիամ Մխիթարյան և սովորողներ
Նպատակը՝
- Քննարկել մեր իրավունքները որակյալ կրթություն ստանալու, մեր ձայնն ու ցանկությունը բարձրացնելու և հանրաքվեների մասին։
- ՊՈԱԿ-ից Հիմնադրամ դառնալու կարևորության և անհրաժեշտության մասին քննարկում։
- SWOT անալիզի միջոցով նախագծի խորքային ուսումնասիրություն կատարելու մասին քննարկում։
- Կատարվածի և առաջիկա անելիքների ներկայացում։
Օրակարգում՝
- Հանդիպման ողջույնի խոսք
- Կատարված աշխատանքի մասին ներկայացում
- SWOT վերլուծություն
- Առաջիկա անելիքների ներկայացում
- Ամփոփում
ՊՈԱԿ-ից Հիմնադրամ վերակազմավորվելու կարևորության մասին
SWOT վերլուծություն
Ուսանողները նախապես անելով նախագծի SWOT վերլուծություն, տիար Բլեյանի հետ կքննարկեն և ավելի խորքային կհասկանան ուժեղ և թույլ կողմերը, ընձեռվող հնարավորությունները և վախերը։ Դա իրենց կօգնի իրավիճակը կրթահամալիրից դուրս ավելի իրական և հիմնավորված ներկայացնեն։
Կատարված աշխատանքի հղումը ՝
Հայացք անցյալին՝ պատմության մեջ կարևոր և ճակատագրական պահերին արված հանրաքվեների, մարդկանց ոգևորվածության և իրավագիտակցության մասին ծանոթացում՝
Առաջիկա անելիքներ՝ Իրազեկման արշավ
Մարդիկ պետք է կարևորեն իրենց ու իրենց ձայնը, ցանկությունները և գիտակցեն, որ այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս /հիմնավորված/, բայց օրենքի սահմաններում է, կարող են բարձրաձայնել։ Իրազեկումը կիրականացնեն ուսանողները և այն կկրի բացառապես ուսումնական բնույթ, մարդկանց՝ իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով։
Օգտակար հղումներ
- Համընդհանուր հարցում Սեբաստացի կրթական բաց համայնքում հարցաթերթի կետերի ընթերցում, յուրացում
- Տեղեկանքների շարք սեբաստացի կրթական համայնքի համար
- Կրթահամալիրի տնօրենին պարգևի ներկայացնելու առաջարկ
- ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու առաջարկի փաթեթ
Համընդհանուր հարցման մասնակիցների, ընտանիքների հաշվառում
Օրվա ամփոփումը՝ տեսաֆիլմի ձայնագրություն, լուսաբանում ուսումնական բլոգում, լուսանկարներ։