Ամառային ուսումնական մառան․փշահաղարջ

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Փշահաղարջը (հայտնի է նաև կոկռոշենի անվանմամբ) C և A վիտամիններով և բջջանյութով զգալի հարուստ սննդամթերք է: Համեմատության համար նշենք, որ Վիտամին C-ի պարունակությամբ նարնջից 20 անգամ հարուստ է: Պարունակում է նաև մեծ քանակությամբ մանգան (100 գրամում օրական անհրաժեշտ քանակության 7 տոկոսը), կալցիում և կալիում:

Փշահաղարջները սառեցնում ենք սեպտեմբերին։

Գործընթաց՝

  • հեռացնել ավելորդ մասերը
  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Հատապտուղը կարելի է նաև հարել, նույնիսկ ավելացնել մրգերից ցանկացած տեսակ,օրինակ թուզ և խյուսը լցնել հարմար տարայի մեջ,սառեցնել, տեղափոխել տոպրակի մեջ՝ սա հարմար է փոքր երեխաների համար
  • Փշահաղարջից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել,և հյութ, հրուշակեղենի մեջ օգտագործել կամ երեխաների համար որպես խյուս կամ մածունի,հացահատիկի հետ մատուցել և իհարկե թեյ ըմպել։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։Հրուշակեղենի մեջ օգտագործելիս չեք տարբերի թարմից։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s