Երևանը Տիարի աչքերով

Ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկը Ավագ դպրոցի սեբաստացիական համայնքը սկսում է քայլերթով՝ որպես սեբաստացի կրթական բաց համայնքի համերաշխության արտահայտում:

Հերթական քայլքը կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ կայացավ հոկտեմբերի 8-ին՝ «Կամուրջիվ կամուրջ» նախագծով։

Այս շարունակական նախագծի մեկնարկը տրվել է կրթական շքերթով՝ սեպտեմբերի 4-ից։Այն իրականացվում է յուրաքանչյուր շաբաթ։ Նախագծին միացան Քոլեջի մի խումբ սովորողներ՝ առաջին,երկրորդ կուրս և ուսուցիչներ։ Ավագ դպրոցի սովորողների հետ միասին հանդիպեցինք Թումոյի այգում և պատմել,խոսելով, հիանալի տրամադրությամբ հասանք Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Աննա Երիցյանի հետ միասին կատարեցինք հոգևոր երգեր։

Տիարի հետ ճանապարհն այնքան հետաքրքիր է, ուսումնական, ճանաչողական,որ ժամերն աննկատ են անցնում: Քայլեցինք աշնանային Երևանով՝ վայելելով գեղեցիկ եղանակը, բնության գույները։ Յուրաքանչյուր քայլափոխին կար ասելիք, ինձ համար նոր տեղեկություններ,նոր ճանապարհներ։

Կիևյան կամուրջից Հաղթանակի կամուրջ նախագծի երթուղի՝

  • Թումոյի այգի, Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղով, գետն ի վար դեպի Հաղթանակի կամուրջ, սուրբ Սարգիս եկեղեցի
  • եկեղեցում երգում ենք շարական
  • կամուրջի բարձունքից կարդում ենք Մահարի

Մասնակիցները պետք է՝

  • լինեն մարզական հագուստով
  • պատրաստ լինեն մարզական քայլքի
  • ուսապարկում ունենալ ջուր, տոպրակ, ձեռնոց, անձնագիր, դիմակ և ախտահանիչ նյութ

Քայլեցինք գրեթե 8000 քայլ, 5,6 կմ, ավելի հստակ՝ 7200 քայլ։

Քոլեջի սովորողների հետաքրքիր լուսաբանումներին ծանոթացեք ստորև՝

Լուսանկարները իմ և Վիկտորիա Սուքիասյանի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s