Ամառային ուսումնական մառան․չիչխան

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Լափռի (լատ.՝ Hippophae), Չիչխան անունը պարսկերեն է, հայերեն Լափռի է: Հոմանիշներ- փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է 3, Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • Լափռի դժնիկանման (Hippophae rhamnoides

Չիչխանը սառեցնում ենք սեպտեմբերի վերջ- հոկտեմբերին

Գործընթաց՝

  • հեռացնել տերևներից,ծայրերից
  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Հատապտուղը կարելի է նաև հարել, նույնիսկ ավելացնել մրգերից ցանկացած տեսակ,օրինակ դեղձ և խյուսը լցնել հարմար տարայի մեջ,սառեցնել, տեղափոխել տոպրակի մեջ՝ սա հարմար է փոքր երեխաների համար
  • Չիչխանից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել և հյութ, և իհարկե թեյ ըմպել և այլն։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։

Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ ամոքող միջոց։ Չիչխանն օգտակար է նյութափոխանակության կարգավորման և արյան շրջանառության համար։

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաև՝ տերևները։ Այն օգտագործվել է արևելյան՝ հին մոնղոլական, տիբեթական բժշկության մեջ։ Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սաթաթթուն թուլացնում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, կումարինները կանխարգելում են թրոմբների առաջացումը։ Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s