Մամուխը սառեցնում ենք սեպտեմբերի վերջ- հոկտեմբերին
Գործընթաց՝
- հեռացնել ծայրերից
- հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
- թողնել ջրքամվի
- շարել սկուտեղի վրա մի շարքով
- դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
- 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։
Օգտակար խորհուրդներ՝
- Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
- Հատապտուղը կարելի է նաև հարել, նույնիսկ ավելացնել մրգերից ցանկացած տեսակ,օրինակ դեղձ և խյուսը լցնել հարմար տարայի մեջ,սառեցնել, տեղափոխել տոպրակի մեջ՝ սա հարմար է փոքր երեխաների համար
- Մամուխից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել և հյութ, և իհարկե թեյ ըմպել և այլն։
Ինչպե՞ս օգտագործել։
Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։
Մամուխը պարունակում է միներալներ,մեծ քանակությամբ տանին, վիտամիններ, , ասկորբինաթթու,վիտամին р,որի շնորհիվ ամրացնում է անոթների պատերը : Կարգավորում է երիկամների ֆունկցիան,ունի հակաբորբոքիչ,միզամուղ,քրտնեցնող հատկություն: Օգնում է ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի, դիզենտերիայի դեպքում: Մամուխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, հոնին, տանձին,նարնջին: Կեղևը և ճյուղերը ունեն լուծը դադարեցնող հատկություն,դուրս են բերում աղիներից տոքսինները. պտուղները պայքարում են փորկապության դեմ. տերևները կարելի է օգտագործել թեյի փոխարեն:
Պտուղները պարունակում են մինչև 9.3% շաքար, մինչև 1.7% խնձորաթթու, ցիանային միացություններ, պեկտինային, բուրավետ և դաբաղիչ նյութեր, վիտամիններից՝ C, B1, B2, PP, E, կարոտին, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ։ Ծաղիկներում հայտնաբերված են կապտաջրածնաթթու, բենզալդեհիդ, եթերայուղ, դառը և դաբաղիչ նյութեր։