Հեռավար ուսուցում 15․10-30․10

Իմ նորեկ սեբաստացիներ, այս գրառմամբ ուզում եմ ձեզ ծանոթացնել հեռավար ուսուցման աշխարհին։ Անցում ենք կատարում ձեզ համար նոր,անծանոթ փուլ,որը բարդ է,սակայն հետաքրքիր և հաղթահարելի։ Այն շրջանն է,որտեղ ուսուցիչները բացահայտում են տաղանդներ,որը երևում է միայն հեռավար,ընտանեկան դպրոցում։ Դուք մնում եք միայնակ ձեր մտքերի հետ,ոչ ոք չի խանգարում’ սկսում եք ստեղծագործել’ ոմանք բանաստեղծություններ են գրում, ոմանք պատմվածքներ, կամ տարատեսակ աշխատանքներ’ նկարել, երգել, բույսեր խնամել,ձեռագործությամբ զբաղվել, տան անդամների հետ խաղեր կազմակերպել,բակում կատարել աշխատանքներ,զբաղվել հողագործությամբ,կարդալ զանազան գրքեր, այլ կերպ գնահատել բնության գեղեցկությունը,լինել ավելի հաճախ խոհանոցում’ տարատեսակ համեղ ուտեստներ պատրաստելով,կիսվել ընկերների հետ’ իրենց էլ հավեսի գցելով դարձնել ֆլեշմոբ։ Իհարկե չմոռանալով մարմնամարզության մասին’ առավոտյան մաքուր օդին։ Սկսվում է բլոգային ստուգատեսի շրջանը’ միասին,տան անդամների հետ համատեղ ուժերով սկսում ենք ստուգել միմյանց բլոգները, արդյո՞ք համապատասխանում են պահանջներին։ Ինքնակրթության,նոր լեզուներ սովորելու,ձեր օրը տնօրինելու շրջանն է գալիս….. Այն փուլն է,որտեղ ուսուցիչը դառնում է խորհրդատու,ավագ ընկեր։ Դե ինչ,ձեզ մաղթում եմ հաջողություն։ Միահամուռ ուժերով պատվով դուրս կգանք,չկասկածեք։

Իսկ իմ մեծիկ,արդեն հեռավար ուսուցումը հաղթահարած սովորողներին մաղթում եմ նորանոր ստեղծագործական շրջան,իմ աջակցության վրա,գիտեք,միշտ կարող եք հույս դնել։ Վստահ եմ,որ ձեր կրտսեր,նոր ընկերներին ևս կօգնեք։ Մեզ համատեղ,հաճելի աշխատանք եմ մաղթում,միշտ ձեզ համար հասանելի Ձեր կազմակերպիչ։

Հրաման կրթահամալիրում հոկտեմբերի 15-30-ը աշխատանքի կազմակերպման մասին

Սիրելի՛ սովորողներ, ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 15-31-ի հեռավար ուսուցման առաջադրանքները, նախագծերը:

Ֆիլմադարանի և Ձեռագործների ակումբների հանդիպումները կկայանան ֆիզիկական միջավայրում։ Ինչպես նաև պարտիզապուրակային աշխատանքները, նոր գինու ծնունդի աշխատանքները։ Բոլոր հանդիպման օրերն ու ժամերը նշված են այս հղման մեջ։

Առաջադրանքները պետք է կատարել, տեղադրել բլոգում և ուղարկել էլեկտրոնային փոստով տվյալ առարկայի ուսուցչին և կազմակերպչին:

Հեռավար դասաժամերի դասացուցակ

Հեռավար ուսուցման առաջադրանքներ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s