Ինչպես իր օրագրում է գրել Տիար Բլեյանը՝ «Երկրագործությունը եղել և մնում է թիվ մեկ մշակույթը հայրենիքի համար»։
Այսօրվա մեր աշխատանքներն էին ֆիզիկական միջավայրում՝
- Ծառերի շրջանակներ
- Ծառերի էտ
- Բարձրացող թփերի ամրացում
- Ճանապարհների, անցումների ստեղծում, նորոգում
- Մոլախոտերի հեռացում
Թիմում աշխատել են Քոլեջի տարատարիք սովորողներ,դասավանդողներ,դաստիարակներ։
Հայկական լեռնաշխարհում երկրագործությամբ զբաղվել են դեռ միջին քարի դարից։ Այն ունեցել է երկու գլխավոր փուլեր՝ բրիչային և արորագութանային։ Ըստ հնագիտության, հնաբուսաբանության տվյալների՝ առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ ) մշակվել են սկսած մեր թվարկությունից առաջ 10-8 դարից։ Գիտական տեղեկությունները վկայում են, որ հայկական լեռնաշխարհը ցորենի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության նախասկզբնական կենտրոններից է։ Մի շարք հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր) հայտնաբերված ցորենի, գարու, կորեկի մնացորդները, հացահատիկի կարասները, երկրագործական գործիքները (մանգաղների շեղբեր և գութանների սանդեր)։
Այսպիսի մշակույյթ ենք իրականացնում մեր կրթահամալիրում։
Նառա Նիիկողոսյանի տեսագրությունները կարող եք տեսնել Տիարի օրագրում։














