Ամառային ուսումնական մառան․հոն

Այլ մթերքների բաղադրատոմսեր

Հոն (լատ.՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։

Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական (լատ.՝ Cornusmas)՝ տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Հոնը սառեցնում ենք հոկտեմբերին։

Գործընթաց՝

  • հեռացնել ավելորդ մասերը
  • հոսող ջրի տակ զգուշորեն լվանալ
  • թողնել ջրքամվի
  • շարել սկուտեղի վրա մի շարքով
  • դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
  • 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։

Օգտակար խորհուրդներ՝

  • Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
  • Հոնից ձմռանը կարելի է և կոմպոտ պատրաստել,և հյութ և իհարկե թեյ ըմպել։

Ինչպե՞ս օգտագործել։

Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է։ Տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք հացահատիկի մեջ կամ այլ մթերքի,որը նախընտրում եք։Հրուշակեղենի մեջ օգտագործելիս չեք տարբերի թարմից։

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղանյութեր: Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։

Պտուղներն օգտագործում են իբրև տուբերկուլյոզով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։

Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s