Պղպեղները սառեցնում ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Գործընթաց՝
- հեռացնել ծայրերը,սերմերը
- հոսող ջրի տակ լվանալ
- թողնել ջրքամվի
- կտրատել ինչպես ձեզ հարմար է
- շարել սկուտեղի վրա մի շարքով
- դնել սառցարան ամենացածր ջերմաստիճանի ներքո (շոկային սառեցում)
- 20 րոպե անց լցնել հատուկ սառցարանի համար նախատեսված տոպրակի մեջ,որից կարող ենք լիարժեք օդը հեռացնել։
Երկարաձև կտրատած պղպեղները հարմար են աղցանների մեջ օգտագործելու համար։
Օգտակար խորհուրդներ՝
- Օդը տոպրակից հեշտությամբ հեռացվում է հյութի ձողիկի օգնությամբ
- Լոբին ձմռանը կարելի է և տապակել,և եփել
Ինչպե՞ս օգտագործել։
Օգտագործման պահին հանել սառցարանից այնքան,որքան մոտավոր ձեզ պետք է, տոպրակից ազատելուց հետո այն հենց էդպես դնում ենք եռացող ջրի մեջ կամ տապակում միանգամից։Այն չեք տարբերի թարմից։