Միասնական երկարաժամկետ նախագիծ
Օրը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 10:00 — 16:00
Մասնակիցներ՝ Քոլեջի դասավանդողներ, տարատարիք ուսանողներ
Համակարգողներ՝ Թամար Ղահրամանյան, Էլյա Սահակյան,Մարինե Մկրտչյան,Մարիամ Մխիթարյան
Օրվա աշխատակարգ՝
Մեկնումը՝ ժամը 10․00 — Քոլեջի բակից
Ժամանումը ՝ժամը 11․00 — Սարդարապատի հուշահամալիր
Քայլք հուշահամալիրի տարածքում
Այցելություն Հայաստանի պատմության և ազգագրության թարգարանի Սարդարապատի մասնաճյուղ
Ժամը 14․30 — համերգ-ասմունքի ուրբաթ հուշահամալիրի հարթակներից մեկում
Վերադարձը՝ ժամը 16․00 — Սարդարապատ — Երևան երթուղով
Համերգ — ասմունք ուրբաթի ծրագիր ՝
1․Սարդարապատի հերոսամարտի պատմություն ՝ պատասխանատու Էլյա Սահակյան
2․Հայրենյան երգեր՝ պատասխանատու Մարինե Մկրտչյան
- Սարդարապատ — կատարում, Սարդարապատ — խոսքեր
- Գողթան մանկտի — կատարում, Գողթան մանկտի — խոսքեր
- Տեսեք աղավնին — կատարում, Տեսեք աղավնին — խոսքեր
3․«Կարդում ենք բերանացի»՝ պատասխանատու՝ Թամար Ղահրամանյան
- Ե․ Չարենց «Ես իմ Հայաստանի»,
- Ե․ Չարենց «Հայրենիքում»
- Համո Սահյան «Հայաստան ասելիս»
- Ավ․ Իսահակյան «Էյ, ջան-հայրենիք»
- Հովհ․ Շիրազ «Իմ սուրբ Հայրենիք»
Մասնակիցներ՝
Ռուզան Մարգարյան 3-րդ կուրսի սովորող
Լիլիա Ռուստամյան 2-րդ կուրսի սովորող
Անահիտ Ուլիխանյան 2-րդ կուրսի սովորող
Գագիկ Աբրահամյան 1-ին կուրսի սովորող
Լիլի Մովսեսյան 1-ին կուրսի սովորող
Էլեն Հովսեփյան 1-ին կուրսի սովորող
Մելանյա Սարգսյան 1-ին կուրսի սովորող
Լիլիաննա Բեգլարյան Արցախցի 9-րդ դասարանի սովորող
Ալեքս Ղազարյան Արցախցի 10-րդ դասարանի սովորող
Նելլի Բաղդասարյան Արցախցի 10-րդ դասարանի սովորող
Ժաննա Բաղդասարյան՝ Լիլիա Ռուստամյանի քույր
Մարիամ Մխիթարյան կազմակերպիչ
Մարինե Մկրտչյան դասավանդող
Թամար Ղահրամանյան դասավանդող
Էլյա Սահակյան դասավանդող
Տեսաֆիլմի,նկարաշարի պատասխանատու՝ Մարիամ Մխիթարյան։
Սարդարապատի ազգագրության թանգարան
Սարդարապատի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը գտնվում է Արմավիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Իր առաջին այցելուներին թանգարանն ընդունել է 1978 թվականին։ Թանգարանի շենքը, որը միջնադարյան ամրոց է հիշեցնում, կառուցվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝Արագածին, մյուսը՝Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։
Թանգարանը պարունակում է 70 հազարից ավելի հավաքածուներ: Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայոց լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարե դարից մինչև մեր օրեր։ Այն պարունակում է.
- Որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ,
- Խեցեգործության, քարագործության և մետաղագործությանեզակի նմուշներ,
- ժայռապատկերներ,
- կենցաղային և ծիսական անոթներ,
- զեենք ու զրահներ,
- զարդեր և զանազան այլ առարկաներ են ներկայացված մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում։
Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։
Հայոց ազգագրության թանգարանը, ի թիվս այլ ցուցանմուշների, ունի նաև հայկական ավելի քան 20 հազար գորգերի ու կարպետների հավաքածու, որից ընդամենը 20-նն է ցուցադրվում:
Ամեն տարի թանգարանը, ի նշանավորումն Սարդարապատում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայ ժողորվրդի տարած հաղթանակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման, հանդես էր գալիս նոր ցուցադրությամբ և զանազան միջոցառումներով: