Օրը շատ հագեցած է անցնում՝ ազգային երգ ու պար սովորելով, տեխնոլոգիական աշխատանքներում հմտանալով, բազում ակումբներին մասնակցելով, ճամփորդելով, ժամերգության,մեդիաուրբաթի մասնակից լինելով։ Ինչպես նաև 2020 թվականի գինու ծննդի մասնակից են Արցախի սովորողները և արդեն ունեն իրենց գինու տակառները։ Սովորողների ճամբարային գործունեությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։






