Յուրաքանչյուր ուրբաթ սեբաստացիները Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգության մասնակից են դառնում, այս ընթացքում նաև արցախցիներն են մեզ հետ միասին մասնակցում։
Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքն, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին: Քրիստոնեության հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք…» ։







