Աշնանային ուսումնական մառան․խնձորի չիր

Ի՞նչ է չիրը, ջրազրկված միրգ։Չրերի օգտակարությունը չի կարելի կասկածի տակ դնել։Ինչպես և մրգերում, դրանցում ևս մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր ու բջջանք է պարունակվում,միայն ավելի խտացված քանակով:Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին:

Չիրը՝ մագնեզիումի և կալիումի աղբյուր է.100գ չիրը պարունակում է միջինում 600-800 մգ կալիում:Չրերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Բացի այդ, հարուստ են վիտամիններ C, E-ով և բետա-կարոտինով: Մասնագետները խորհուրդ են տալիս չիր օգտագործել քաղցած վիճակում կամ ուտելուց 2-3 ժամից ոչ շուտ։Այս ամենով հանդերձ չրերը քաղցրասեր մարդկանց համար ուղղակի պարգև են. դրանք շատ շաքար են պարունակում,որը,ի տարբերություն շոկոլադում պարունակվող շաքարի, վնասակար չէ։Այդ է պատճառը,որ քացրավենիքի մեջ չրերը պահպանում են իրենց առաջատար ուրույն ու անփոխարինելի դերը։

Այս տարվա խնձորի չիրը յուրահատուկ է՝ այն Արատեսի բերքերից է,որ կրթահամալիրի տարբեր խմբեր՝ ուսուցիչներ,սովորողներ քաղել, տեղափոխել են կրթահամալիր։ Քոլեջի 2-րդ կուրսի հագուստի մոդելավորում բաժնի սովորողները կարեցին փոքրիկ պարկեր, որտեղ էլ տեղավորեցինք օրեր առաջ պատրաստած անուշահամ չիրը։ Այն նաև յուրահատուկ է նրանով,որ կներկայացվի Քոլեջում ուսումնական տոնավաճառին։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s