Աշնանային ուսումնական մառան․ արքայանարինջ

Բրիտանացի գիտնականները վստահ են, որ ամենաարժեքավոր միրգը արքայանարինջն է: Այն իր վիտամինային արժեքով չորս անգամ շատ օգտակար տարրեր է պարունակում, քան խնձորը: Բացի վիտամիններից` արքայանարնջի մեջ կան կենսական անհրաժեշտ տարրեր:Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման գրավականն է։

Մինչև 6 տարեկան երեխաների համար յոդի 1 օրվա չափաբաժինը 90 մկգ է։ Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։ Այս պտուղն կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։ Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ տերևից ստացված պատրաստուկներն ունեն հակաօքսիդանտ, ցավազրկող և հակաբորբոքային հատկություններ։ Գիտնականները գտնում են, որ հակաօքսիդանտ նյութերի՝ հատկապես կվերցետինի առկայությունը կանխարգելում է գլուտատիոնի սպառումը (սակավությունը) և ճարպերի օքսիդացումը լյարդում։

Քոլեջի սովորողների, ուսուցիչների,դաստիարակների հետ միասին չորեքշավթի և հինգշաբթի գրեթե 100 կգ արքայանարնջի չիր պատրաստեցինք։

Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը համարվում է տեսողության վատացման դեմ օգտակար միջոց` այդպիսով լավացնելով տեսողությունը։

Շնչառական համակարգի պաշտպանություն

Բետա-կարոտինը ուժեղացնում է թոքերը և համարվում լավ միջոց թոքաբորբի և բրոնխիտի դեմ։

Պաշտպանում է սրտանոթայն համակարգը

Արքայանարնջում կա կալիում, որն ամրացնում է անոթների պատերը, կարգավորում արյան ճնշումը և համարվում հիպերտոնիայի դեմ պայքարող միջոց։

Օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում

Արքայանարինջ օգնում է սննդի լավ մարսմանը, որն էլ օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում՝ անցկացնելով ստամոքսի ցավերը։

Քերծվածքների մշակման համար

Ունի մանրէազերծ հատկություն, որն օգնում է բուժել վերքերը։

Առողջացնում է երիկամները

Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն էլ ունակ է հեռացնել օրգանիզմում և երիկամներում գտնվող նատրիումի աղերը։

Որպեսզի այն ունենա միզամուղային արդյունք, հարկավոր է ուտել 3 արքայանարինջ օրվա մեջ, իսկ նրանց միջև ընկած հատվածներում խմել տաք կաթ։

Պայքարում է անեմիայի դեմ

Արքայանարինջը և նրա տերևները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ։ Դրա համար էլ կարելի է ոչ միայն ուտել արքայանարինջը, այլ նաև եփել նրա տերևներով թեյ։

Անցկացնում է կոկորդի ցավը։

Արքայանարինջը, շնորհիվ վիտամին C-ի և A-ի, ամրացնում է իմունիտետը։ Իսկ եթե ձեր կոկորդը ցավում է, ապա տաքացրեք արքայանարնջի հյութը մինչև 40 աստիճան և դրանով ողողում կատարեք։

Պարգևում է լավ տրամադրություն

Մագնեզիումը, որը պարունակում է արքայանարինջը, հանգստացնում է նյարդային համակարգը, իսկ գլյուկոզան բարձրացնում տրամադրությունը։

Կոսմետիկական միջոց

Խառնեք արքայանարնջի փափուկ մասը ձվի դեղնուցի հետ և քսեք այն մաշկին։ Լվացեք դիմակը 20-30 րոպե հետո։ Այն կօգնի ազատվել կորյակներից և թարմ տեսք կհաղորդի ձեր դեմքին։

Օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը՝ Բլոգնյուզի բաց կայքից։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s