Ստուգատեսի «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Հրավեր-բացիկի հեղինակ՝ 2-րդ կուրսի սովորող Լիլիա Ռուստամյան։
Աճուրդ-ցուցահանդեսի ժամանակ ոչ միայն կհամտեսեք ամենահամեղ բաղադրատոմսերով, սովորողների ձեռքերով պատրաստած ուտեստները, ընտանեկան դպրոցում պատրաստած չրեր,սուջուխ, կունկընդրեք նաև գեղեցիկ երաժշտություն,ինչպես նաև կարող եք գնել՝
- Կրթահամալիրի Բուսաբուծության լաբորատորիայում ստեղծված ծաղիկներ, սերմեր
- Կրթահամալիրի Հնձանում ծնունդ առած գինին,որը նկարազարդել են սովորողները
- Աշնանային ուսումնական մառանի նախագծի շրջանակում պատրաստած խնձորի չիր
- Կրթահամալիրի տեխնոլոգիայի լաբորատորիայում տարատարիք սովորողների կողմից ստեղծված կավից պատրաստած զարդեր,սպասք
- Կրթահամալիրի կարի արտադրամասում մասնագիտական բաժնի սովորողների կողմից կարված,ասեղնագործած էկո պայուսակներ
- Նախակրթարանի սաների ծնողների լաբորատորիայում ստեղծված կրծքազարդեր, մազակալներ
- Ընտանեկան դպրոցում բնական քարերից պատրաստած զարդեր
- Մագնիսներ
- Փոքրերի ձեռքերով պատրաստած համեղ թթուն
- Կրթահամալիրի Արտադրությամբ ուսուցման նախագծի շրջանակում սովորողների կողմից պատրաստած պանիր
- Արցախցիների բաղադրատոմսով պատրաստած խաղողի դոշաբ
- Կրթահամալիրի Ձեռագործի ակումբի մասնակիցների կողմից գործած գլխազարդեր,բաժակի տաքդիրներ,նորաձև պայուսակներ։
Ծրագրում՝
- 11:30՝ Շրջայց Քոլեջում, ցուցադրություն-տոնավաճառ
- 12:00՝ Արտադրական ուսուցման նախագծերը կրթահամալիրում
- Հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներ
- Երկրագործության, տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես
- «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծ. ցուցադրություն-վաճառք, համերգներ





Ստուգատեսային շաբաթվա ընթացքին կարող եք հետևել այստեղ։
Ցուցահանդեսի ընթացում տեղի կունենա նաև հանգանակություն։ Հանգանակության և ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։
Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։ («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։















































