Լույսեր, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցությունների ստուգատեսի մեկնարկ։
Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։
Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ:
Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։
Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։
Նախագծեր՝
- Նավասարդ․ի՞նչպես են այն տոնել
- Ամանորյա ավանդական ուտեստներ
- Ամանորյա ավանդույթներ տարբեր երկրներում
- Ամանորյա ցուցադրություն-տոնավաճառ
- Ամանորյա կախազարդերի ստեղծում Ձեռագործի ակումբում
- Ամանորյա ֆիլմերի քննարկման շարք
- Ամանորյա ավանդապատում-ավանդույթներ Թամար Ղահրամանյանի բլոգում
- Ամանորյա հին երգեր
- Ամանորյա ավետիսներ
- Ամանորի խորհուրդը, Տոնի ծառ
- Հայկական ծիսական ամանոր Նունե Մովսիսյանի բլոգում
- Ճամփորդությամբ Ամանոր
- Ամանորը Հայաստանի մարզերում