Այսօր պատրաստեցինք սպիտակ խաղողի դոշաբ արցախցիների բաղադրատոմսով։
Նախագիծը՝ Նելլի Գեղամյանի։
Պատրաստման գործընթացին մասնակից են եղել երկրորդ կուրսի նախադպրոցական բաժնի սովորողները։
Արցախցի տատիկները մեզ ծանոթացրեցին Արցախի մշակույթին, ավանդույթներին ու սովորություններին: Դրանցից մեկը դոշաբի պատրաստումն էր, որը մեզ նրանք օգնեցին կատարել: Շատ հետաքրքիր էր ընթացքը, վստահ եմ նաև ՝ համեղ: Գրառում է առաջին կուրսի սովորող՝ Ռոզա Խաչատրյանը։
Դոշաբի արտադրությունը Հայաստանում վերացած մշակույթ է: Տարիներ առաջ, սպիտակ թթից պատրաստվող այդ քաղցր ըմպելիքը համարվում էր հազի և մրսածության անփոխարինելի միջոց, սակայն այսօր բժիշկների մեծ մասը հանրությանը հորդորում է հեռու մնալ տնային պայմաններում ստեղծվող նման միջոցների կիրառումից: Պարզվում է, որ շատերն արդեն չեն էլ օգտագործում այն: Եթե 10 տարի առաջ գյուղական ընտանիքները պարտադիր պատրաստում էին այդ բուժիչ ըմպելիքը, ապա այսօր այդ մշակույթն էլ է վերացել: