Ստուգատեսի «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Պատրաստվեցինք ողջ ամիս՝ պատրաստեցինք,եփեցինք,ծեփեցինք,կարեցինք,գործեցինք․․․․․ Անհամբեր սպասում էինք այս օրվան՝ ուսումնական տոնավաճառին։ Սեբաստացիական օրերը կրթահամալիրում միշտ սպասված տոն է, այն յուրահատուկ է իր անակնկալներով, ուրախությամբ, ոգևորությամբ, այն յուրահատուկ է։
Երգ,պար, նախագծերի քննարկում, հյուրեր՝ ոգեշնչված այս ամենով նույնիսկ կտրվում ես առօրյա լարվածությունից։ Այս տարվա մռայլ աշունը կարծես չի թողնում ոչ ոքի հոգին․․․․միայն Սեբաստացիական օրերն են մեր աշունը գունեղ դարձրել։
Կրթահամալիրի օրացույցով նախատեսված նոյեմբերի 26-ը Քոլեջում սկսվեց Շրջայց -ով, ցուցադրություն-տոնավաճառ-ով։ Ծնողների համայնքը,հյուրերը մասնակցեցին աճուրդին, համտեսեցին անուշեղենը։
Ժամը 12:00-ին Վերնատանը տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ Արտադրական ուսուցման նախագծերը կրթահամալիրում:
Այսօր Քոլեջում իրականացավ մետաքսագրության բաց դաս։ Սովորողներ,ուսուցիչներ, ծնողները հետաքրքրված են, շատ արդյունավետ հանդիպում էր։
«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի շրջանակում ցուցադրություն-վաճառքից հետո տեղի ունեցավ բացօդյա համերգ-հանգանակություն,որը շարունակվեց Վերնատանը։ Ծրագրում՝
<<Սեբաստիո>> ազգային նվագարաններ․ ղեկ․՝ Մարիամ Մնացականյան
<<Տիեզերք>> բենդ․ ղեկավար՝ Լուսինե Մլքե-Գալստյան
կրթահամալիրի կիթառահարների խումբ․ ղեկ․՝ Դավիթ Աֆրիկյան
<<Ֆոլկ>> բենդ․ ղեկավար՝ Նելի Փիլոյան
Մեզ այցելեց նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրենը։
Ցուցահանդեսի ընթացում տեղի ունեցավ նաև հանգանակություն։ Հանգանակության և ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Շնորհակալություն։
Քոլեջի առաջին կուրսի սովորող Հրաչուհի Մանվելյանը պատմում է այսօրվա մասին։
Որպես օրվա ամփոփում կարող եք դիտել տեսաֆիլմերը՝
Ֆոտոպատում
Սովորողների ընտանեկան դպրոցների պատրաստած անուշեղենը՝

















Շրջայց Քոլեջում՝

















Ծնողները աճուրդ-տոնավաճառին՝















Կլոր սեղան-քննարկում՝




























Մետաքսագրության բաց դաս՝











Ուսումնական տոնավաճառ՝















«Հոգատարություն» նախագծով համերգ՝
























