Սեբաստացի օրեր, ի՞նչ է դա նշանակում։ Երգ,պար,տաղանդի բացահայտում,հոգատարություն, ստեղծագործություն, պատասխանատվություն,ուրախություն՝ այ թե ինչպես մռայլ աշունը սեբաստացիների համար դարձավ գունեղ։
Ուսումնական աճուրդ-տոնավաճառին պատրաստվեցինք միասին, բացիկ-հրավեր պատրաստեց Լիլիա Ռուտամյանը, Հագուստի մոդելավորման բաժնի սովորողները կարեցին,նկարազարդեցին էկո պայուսակներ, գլխազարդեր, կավից ծեփեցին զանազան իրեր, Քոլեջի բոլոր լաբորատորիաներն ունեցան իրենց մասնակցությունը՝ «Հոգատարություն նախագիծ» ։
Էլ ի՞նչ հոգատարություն առանց ծառատունկի։ Ահա այսպես մեկնարկվեց Հոգատարության շաբաթը, որը համակարգեց դասավանդող Նելլի Գեղամյանը։
Օրը շարունակվեց Ֆիլմադարանի հանդիպում–քննարկմամբ, որտեղ կիսվեցին տպավորություններով «Ուրախ ավտոբուսը» ֆիլմից։
Նախադպրոցական բաժնի սովորողները Հասմիկ Ուզունյանի հետ միասին իր Արտադրական ուսուցում նախագծով պատրաստեցին շատ համեղ պանիր։ Այն տեղ գտավ նաև ցուցադրություն-վաճառքի սեղանին։
Պատրաստեցինք նաև Նելլի Գեղամյանի համակարգմամբ արցախցիների բաղադրատոմսով սպիտակ խաղողի Դոշաբ։ Գերազանց արդյունք ունեցանք։
Իսկ օրն ամփոփեցինք Էլյա Սահակյանի նախագծով՝ «Ի՞նչ,ո՞րտեղ,ե՞րբ»։ Արդյունավետ,շարունակական նախագիծ է,որից բոլորը մեծ բավականություն և գիտելիք ստացան։
Ողջ ամիս Թամար Ղահրամանյանի նախագծերով սովորողներն ակտիվորեն մասնակցեցին՝
- Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով
- Արատեսը սեբաստացիների աչքերով
- Երևանը սեբաստացիների աչքերով
- Հայաստանը սեբաստացիների աչքերով
- «Արհեստագործ» ամսագիր և թարգմանական նախագծեր
- Սեբաստացու օրեր․ ընթերցարան
Ելենա Օհանյանի հետաքրքիր նախագծի շրջանակում ներառված նախադպրոցական և հաշվողական տեխնիկայի բաժինների սովորողները ներկայացրեցին բաց դաս՝ Վաճառքի մեխանիզմներ։ Ունեցան նաև բովանդակալից խաղ Քոլեջիկների հետ։
Ձեռագործի ակումբի մասնակիցներն ունեցան իրենց ներդրումն ուսումնական տոնավաճառին։ Բազմազան գործած իրեր ներկայացրեց ակումբը,որը պատրաստում էին ողջ ամսվա ընթացքում։
Ստուգատեսային շաբաթն ամփոփվեց շրջայց Քոլեջում, կլոր սեղան-քննարկմամբ, համերգ- հանգանակությամբ։
Ուրբաթ օրը սկսվեց,ինչպես բոլոր ուրբաթները կրթահամալիրում, Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ Ժամերգությամբ։ Սովորողները հաճույքով են մասնակցում յուրաքանչյուր ուրբաթ, այն իրենց հոգևոր սննդով է լցնում։
Դե իսկ ուրբաթն ամփոփում ենք ավանդական Մեդիաուրբաթով։ Այս անգամ այն է՜լ ավելի յուրահատուկ էր՝ Մարինե Մկրտչյանի համակարգմամբ հանդես եկավ նոր երգչախումբ՝ Քոլեջի պատանիների։
Ավարտվեց ևս մի սեբաստացիական շաբաթ,ամիս։ Ավարտվեց աշունը․․․․․․
Սեբաստացիների համար ավանդույթ դարձած շրջանն ամփոփվում է Հարիսայի ծեսով։ Սեղանի շուրջ քննարկվում,մշակվում են նոր նախագծեր, պատրաստվում ստուգատեսներին, համտեսում համեղ հարիսան,օրն ավարտում ազգային երգ ու պարով։
Ո՞ր նախագծերին մասնակից եղան կրթահամալիրում քոլեջի սովորողները և ուսուցիչները՝
- Սեբաստացիական ցուցահանդես-վաճառք Հարավում
- Սեբաստացու օրեր։ Համերգ-պարապմունք
- Շրջայց-սեմինար Ավագ դպրոցում
- Կլոր սեղան-քննարկում Արևմտյան դպրոց-պարտեզում
- Համերգ-հանգանակություն
Ի՞նչ նախագծերի մասնակցեցին սովորողները կարող եք տեսնել իրենց գրառումները ուսւոմնական բլոգներում այս հղմամբ՝ Սովորողների մասնակցությունը սեբաստացու օրերին։