Ատամհատիկի ծեսը կրթահամալիրում

Ի՞նչ է իրենից ներկայացնում ծեսը։

Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ), հայկական ծես, որը կատարվում է երեխայի առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, երեխային նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ։ Նախկինում արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի։ Մեր օրերում փոքրիկի դիմաց դնում են տարբեր առարկաներ, որ առարկային մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։ Արարողությունն անցկացվում է երգերով ու պարերով:

Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր անուններով է կոչվում՝ Շիրակում և Ջավախքում անվանվում է ակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր, Արցախում՝ կճեխաշ։

Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է։ Ծեսի ծագումնաբանություն դեռևս պարզ չէ, պարզ չէ նաև թե այն առաջին անգամ որտեղ է արվել: Հայաստանի որոշ շրջաններում ծեսը կատարվում է երգերով, որոնք նկարագրում են երեխայի ապագա ճակատագիրը և գործունեությունը:

Յուրքաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին՝ Աիդա Պետրոսյանի տարեդարձի հիշատակի օրը, բոլոր սեբաստացի մայրիկները,ովքեր գտնվում են ֆիզարձակուրդում իրենց բալիկների հետ, Արցախի մեր կենվորների հետ միասին Սուրբ Երրորդություն եկեղեցում մանուկների օրհնությունը ստանալուց հետո տոնում ենք ատամհատիկը։ Երգ ու պարով,մաղթանքներով ինչպես կարգն է․․․․․․ Դաստիարակներ,սովորորողներ, ուսուցիչներ,ծնողներ և իհարկե ամենակարևոր,սպասված հյուրերն են՝ ամենափոքրիկ սեբաստացիները։ Այսօր Քոլեջի կենտրոնում էին՝ Սյունեն, Էդուարդը, Մարիան, Աննան,Գագիկը, Մարիամը, Նարեկը, Մարիան,Տիգրանը, Նանեն,Լեոն և Վահագնը։ Անհոգ,խաղաղ,առողջ,երջանիկ մասնկություն փոքրիկներին։

«Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ 

Արմինե Թոփչյանի նկարաշարը ֆեյսբուքյան իր էջում

Սմբատ Պետրոսյանի նկարաշարը ֆեյսբուքյան իր էջում

Օրվա փոքրիկ մասից տեսաֆիլմեր՝

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s