ԳԵՂԱՐՎԵՍՏԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ից կայացավ սպասված «Գեղարվեստը կրթահամալիրում» ցուցադրություն-ներկայացումը։

Կրթահամալիրը «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծով, սեբաստացի կրթական բաց համայնքով, Բլեյան բաց ցանցով՝ Հայաստան-Արցախ նոր համակեցությամբ, ընտանեկան դպրոցներով իրականացնում է գեղարվեստը կրթահամալիրում նախագիծը՝ արտադրությամբ ուսուցման մասնագիտական հարթակներում:

Օրվա ամփոփումը տեսաֆիլմի տեսքով՝

Օրը սկսվեց հյուրընկալների ողջույնով,շրջայցի պատասխանատուների ուղեկցմամբ։ Խաղողի և գինու դպրոցի Հնձանում դիմավորեցինք սպասված գինեգործ,ստեղծագործ հյուրերին։ Սովորողները ներկայացրեցին նորամուտները, պատմեցին Հնձանի պատմությունը, հյուրասիրեցին անուշեղենով, երգեցին,պարեցին, փոխանակվեցինք նվերներով։ Հետագա համագործակցության արմատներն ավելի ամրապնդվեցին, կրթահամալիրը համալրվեց նոր բարեկամներով։ Դպրոցի բարեկամ, խաղողագործ, գիտնական Գագիկ Մելյսնի ուղու բացումը շնորհվեց Ոսկեհատ գիտական կենտրոնի տնօրեն Գարուշ Սամվելյանին։

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի անդրադարձը օրվա մասին։

Օրվա ցուցադրության հարթակներն էին՝

  • «Հոգատարություն» ուսումնական նախագիծ

«Հոգատարություն» ուսումնական նախագծով ստեղծվող աշխատանքներ, նյութեր: Աշխատանքները ստեղծվում են անընդհատ, յուրաքանչյուր օրվա, ամսվա, տարվա  ընթացքում և ներկայացվում ցուցադրության-նվիրատվության-հանգանակության:

  • Ամանորյա կերպարների ստեղծում

Քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի սովորողները ստեղծում-նախագծում են ամանորյա կերպարներ, կերպարները կյանքի կոչում, հագուստ կարում: Ներկայացված կերպարները շրջելու են կրթահամալիրի նախակրթարաններում, խաղալու սաների հետ:

  • Քոլեջի պատանիներ-համույթ

Վերնատանը Քոլեջի պատանիներն են՝ իրենց երգով, ընթերցումով, պարով:

  • Ստեղծական, համեղ անցում. նորամուտ

Ստեղծական, համեղ անցման հարթակում ապրում է Հնձանը, համտեսարանը, կացարանը:
Հնձանում մասնակիցները, հյուրերը «Հոգատարություն» ուսումնական նախագծով ստեղծում են իրենց անհատական գինին: Ծանոթանում Հնձանի պատմությանը: Համտեսարանում քիմքին հաճելի անուշեղեն է՝ ստեղծված սովորողների մտքով-ձեռքով-հավեսով:

Լուսանկարչության բաժնի սովորողների ֆոտոշարք․

Ֆոտոշարք՝

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s