Արատեսյան ճամփորդության ամփոփում

Մարզական Արատես . Ձմեռային հեքիաթ նախագծով մեկնեցինք եռօրյա ճամփորդության։

Ճամփորդությունն իսկական ձմեռային հեքիաթի վերացվեց,երբ Տիարի խոստացած ձյունը նվեր ստացանք….. Միայն դա էր պակասում լիարժեք հեքիաթի համար։ Մարզանքներով,խաղերով լի օրեր էին։ Աշխատանքային,հետաքրքիր ,ուսումնալի… Զարդարելուց հետո Արատեսը պատրաստ էր Նոր տարուն,նոր նախագծերի,նոր համալրումների։

Առաջին անգամ ֆիլմադարան ակումբը ճամփորդեց…..հետաքրքիր էր այն կրթահամալիրից դուրս տեսնելը,վարելը,քննարկելը։ Նոր տնակների շինարարական աշխատանքների ընթացքին հետևեցինք, վայելեցինք բնության հրաշքները։ Շնորհակալություն մասնակիցներին հետաքրքիր օրերի համար։

Մասնակիցների լուսաբանումները՝

Արատեսյան օրերին ձեռք բերեցի նոր ընկերներ, ճանաչեցի ու մտերմացա ուսուցիչների հետ, ում հետ էլ այս օրերը դարձան աննկարագրելի և հիշվող։ Գրառում է Մարիամ Շախվերդյանը։

Լեռները ծածկված էին ճերմակ  ձյունով։ Արատեսի բնությունը աննկարագրելի էր , չնայած միայն ձմռանն եմ եղել ,սակայն վստահ եմ յուրաքանչյուր եղանակին կունենա նույն յուրահատուկ գեղեցկությունը ինչ ձմռանը։ Կիսվում է իր տպավորություններով Էլեն Հովսեփյանը։

Ռոբերտ Գագինյանը գրում է՝ Արատեսը համախմբող հատկություն ունի, ուսուցիչ աշակերտ հարաբերությունները ավելի է ամրապնդում, ձեռք ես բերում նոր ընկերներ:

Լիլի Մովսեսյանը կիսվում է իր առաջին տպավորությունների մասին՝ Ինչպիսի՜ չքնաղ բնություն կա այնտեղ։ Ձյունը ծածկել էր շուրջբոլորը և կարծես հեքիաթում լինեի։ 

Արատեսում մշակույթը խառնվում էր բնությանը, զրույցները տարաբնույթ էին, տարաշխարհիկ, տարաժամանակյա… գրում է Էլյա Սահակյանը։

Հեքիաթը սկսվեց երեկոյան․․․․․

Սիրո տնակի դիմաց այ էսպիսի գեղեցկություն կա՝

Մարզական,խենթ խաղեր՝

Աշխատանքներ Արատեսի դպրական կենտրոնի տարածքներում՝

Քացախը պատրաստման գործընթացի մեջ է՝

Գեղարվեստի կացարանում փակցրեցինք նկարներ՝

Գույներ,լույսեր,ղողանջներ,տոնական տրամադրություն էր տիրում մեզ մոտ՝

Մաքուր օդին, վաղ առավոտյան մարզանքներ՝

Հարություն Հովհաննիսյանի աշխատանքը ՝

«Նոր ուղղու» քննարկում Էլյա Սահակյանի հետ՝

Ստվերախաղ ՝

Երգեր վառարանի շուրջ՝

Ֆոտոշարք՝

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s