Ճանապարհորդ կազմակերպիչը

Կրթահամալիրում ուսումնական տարին ակնթարթ է՝ իր անակնկալներով, հետաքրքրությամբ, դժվարությամբ,հաղթահարմամբ։ Ուզում եմ պատմել իմ բացահայտումների, հույզերի, տրամադրությունների,կրթահամալիրում ապրածի մասին։ Հետաքրքի՞ր է, ուրեմն ես քեզ,իմ բարեկամ- ընթերցող, հրավիրում եմ ճամփորդության դեպի իմ հիշողությունների ճահիճ․․․․․

Վարակով լցված երկրում, քաղաքում, թաղամասում,սակայն առողջ մթնոլորտով, ամեն ինչով տարբերվող,կյանքով լի կրթահամալիրում ուսումնական տարին սկսվեց խենք ճամփորդություններով։ Գիտելիքի օրը սեբաստացիների համար տարբերվում է՝ այն տոնում ենք բարձունքին,հաղթահարմամբ,հաղթանակներով։ Մենք Թռչկանի ջրվեժում էինք՝ արկածների,խենթությունների որոնումներով։ Ապրեցինք այն մի հրաշալի օրը,վայելեցինք բնության գեղեցկությունը։ Նվաճեցինք բարձունքը, ստացանք դրական,սեբաստացիներին բնորոշ լիցքեր և ուրախ,բազում տպավորություններով վերադարձանք։

Արատեսի ճամփորդությունները երբեք չեն կրկնվում, յուրաքանչյուրն իր գեղեցկությունն ունի,իր ասելիքը,իր գայթակղությունը։ Այս անգամ մեկնել էինք «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծ-ի իրականացման ետևից։ Արատեսը կարողանում է նորը սովորեցնել,գեղեցիկը գնահատել, հմտություններ բացահայտել, փոխանցել հանգստություն,ստեղծագործական միջավայր․․․․․

Հայոց աշխարհի բերդերը մեկ օրում նվաճեցինք՝ ամրոցներ,եկեղեցիներ,բերդեր․․․․կարծո՞ւմ եք անհնար է, սեբաստացիների համար անհնարին ոչինչ չի լինում։ Թամար Ղահրամանյանի,սովորողների մեծ խմբի հետ այցելել ենք Արագածոտնի մարզի Կոշ գյուղ,որտեղ նվաճեցինք Կոշի բերդը՝ Աղջկա ամրոց։ Սուրբ Ստեփանոս ժայռակոփ եկեղեցին դժվարությամբ, բայց չհանձնվելու շնորհիվ գտանք։ Դժվար էր,որովհետև այն հեռվից չէր երևում,բնակիչները տեղը չգիտեին,իսկ համացանցում իր մասին միայն կցկտուր տեղեկություններ կան։ Երբեք մտքովս չէր անցնի, որ ժայռերում թաքնված գեղեցկուհի կա։ Արուճի տաճար, Արուճի կիսավեր ամրոց, Արուճի քարավանատուն՝ որ մեկն ասեմ,որ մեկը թողնեմ․․․․․չէ,չէ, պատմելու եմ ամենքից մի քիչ,եթե հետաքրքրի կարող եք շատ մանրամասն ծանոթանալ հղումներով։ Դաշտադեմի Սուրբ Քրիստափոր եկեղեցի, Թալինի Կաթողիկե եկեղեցի, որտեղ գեղեցկությունից և մոգական ուժի հզորությունից շունչդ կտրվում է․․․․․Թալինն իր Կաթողիկե եկեղեցով, բերդով․․․․այս ամենի մասին ասել չնաշխարհիկ գեղեցկություն էր ՝ ոչինչ չասել է։ Այն տեսնել է պետք՝ զգալ,շնչել, վայելել․․․․․

Կտրուկ տարբերվող ճամփորդություն էր դեպի Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր։ Դժվարությամբ ես հավատում,որ այն գտնվում է Հյաստանում․․․․․մոգական,գրավիչ, անկրկնելի վայր,որը բացահաըտեցինք Գայանե Սարգսյանի շնորհիվ։ Այն իբրև երազից մի հատված լիներ․․․․․չկա նման այլ գեղեցկություն,ուժ,հմայք,զարմանք,որ հաղորդում է այցելուին։

Մուսալեռցիների կրթահամալիր այցից հետո,իրենց հետշփվելու, պատմությանը ծանոթանալու նպատակով մի խումբ ուսուցիչներ,սովորողներով մեկնեցինք Մուսալեռ։

Երևանը Տիարի աչքերով, համերաշխության նախագծով, Թափառումներ Կոնդի փեշերին՝ բախտ վիճակվեց երկու անգամ Կրթահամալիրի հիմնադիր,տիար,մենթորի հետ Երևանին այլ աչքերով նայել։ Ուսուցչի աչքեր, որոնք սիրում են քաղաքի ողջ բնությունը,որոնք պատմում են չբացահայտվածի մասին, որոնք տեսնում են անտեսանելին, գնահատում թաքնվածը, կյանք տալիս անհույսին․․․․․ Տիարի հետ ես սիրեցի Երևանը, Տիարի Երևանը՝ որը քչերը գիտեն։ Ուրախ եմ ինձ այդ հնարավորությունն ընձեռելու համար։

Մարիամ Քալանթարյանի Время поэзии նախագծով մեկնեցինք Ջրվեժի արգելոց, որտեղ տիրում էր բնության գեղեցկությունը, լռությունը,բայց միևնույն ժամանակ աղմուկը, մեր ընթերցանությունը ամբողջական դարձրեց այգին։ Կարդալ Եսենին այդ անեզր բնության գեղեցկության ներքո,այդ գույների,բաց երկնքի տակ հրաշալի էր։

Գյումրին շատ չի լինում՝ եկա այս եզրակացության,երբ ոտք դրեցի այնտեղ։

Ձմեռային հեքիաթն Արատեսում՝ այ թե հրա՜շք․․․․

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s