Գյումրին շատ չի լինում

Նախագիծը

Գյումրին հին ու նորի համադրություն է…..

Քայլելով այն հանրահայտ փողոցներով, չես հագենում գեղեցկությունից, այն պատմությունից,որը մեզ կիսավեր շենքերն են փոխանցում, չվերանորոգած դռները, փողոցները։ Միաժամանակ և տխուր է,և ուրախ, և անշունչ,և աղմկոտ․․․․․․Զգացմունքներդ միախառնվում են․․․․․

Գնացքում արկածներով լի, վայելելով ճանապարհը տեղ հասանք։ Ցուրտ էր,սակայն Գյումրու գրկաբաց,տաք ընդունելությունը թույլ չտվեց մրսենք։ Հին ու Նոր Գյումրին ոտատակ տվեցինք Վոլոդյայի ուղեկցությամբ։ Այցելեցինք հանրահայտ ֆիլմերի նկարահանման փողոցներ,բակեր՝ «Հոլիվուդի բակ», որտեղ նկարահանվել են ՝ «Մեր մանկության տանգո»-ն, «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»,«Վառեմ-մարեմ»-ի պատշգամբ։ Թումանյան-Ջիվանի փողոցների խաչմերուկ,Կումայրի արգելոց պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի տարածքում գտնվող «Հին օրերի երգը» ֆիլմից հայտնի շենքը, «Եռանկյունի» ֆիլմի բալկոնը,- այս ամենի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Ֆիլմադարան ակումբի նախապատրաստական աշխատանքին։ Այցելեցինք ՝ Սուրբ Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ, Վարպետաց փողոց,որի վրա էին գտնվում երեք վարպետների՝ Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի և Շիրազի տուն֊թանգարանները, բոլոր փողոցների հատվող ուղին Գյումրվա հրապարակն է։ Եղանք նաև Գորկու այգում, նկուղում,որտեղ ապրել էր Շիրազը։ Վերջինս այժմ շահագործվում է որպես նկարահանման ստուդիա և տեխնոլոգիայի սրահ։

Գյումրին հոգիս տակն ու վրա արեց․․․․․բացի այն,որ և ես,և աղջիկս առաջին անգամ էինք գնացքով ուղևորվում, առաջին անգամ այցելում Գյումրին, ստացա բազում տպավորություններ, զգացմունքներ,հուզմունքներ։ Ես նորից կսպասեմ քեզ հետ հանդիպման,իմ արդեն սիրված Գյումրի,իսկ դո՞ւ․․․․․․․

Ֆիլմը կպատմի մեր արկածային օրվա մասին՝

Սովորողների լուսաբանումներ՝

Երևի թե այսօրվա ճամփորդությունը դեպի՝ Գյումրի, ամենահիշվող, ամենահեքիաթային, ամենայուրահատուկ, ու ինչու ոչ մի քիչ էլ խենթուկ ճամփորդությունն էր իմ կյանքի: Գրում է Արևիկ Գևորգյանը։

Ահա ևս մեկ օր, որը դաջվեց մեր հիշողության մեջ․․․․․ գրում է Արամ Բեյբությանը։

Հասցրեցինք դառնալ լուսաբացի վկան և օրը սկսվեց արդեն հագեցած։ Ինչպես միշտ, մեր ճանապարհորդությունների համաձայն, ապահովեցինք ճանապարհի տրամադրությունը ոչ միայն մեր, այլ նաև գնացքի ուղևորների համար՝ խաղալով խաղեր, երգելով երգեր ու պարելով պարեր։ Լուսաբանում է Մարիամ Շախվերդյանը։

Ամեն ինչ կտայի, նորից այդ գնացքում ընկերներիս հետ հայտնվելու և ամեն մի անցկացրած րոպես վերապրելու համար․․․ Կիսվում է Էլմիրա Բասմարջյանը։

Թափառումները Գյումրիում այնքան հաճելի էր, խոսքով էինք ընկնում, մտածմունքերի մեջ, մի խոսքով ամեն-ինչ հրաշալի էր։ Գրառում է Մերի Հովեյանը։

Էլ ի՞նչ ճանապարհորդություն առանց սուր զգացողությունների և սիրո․․․․ Գրում է Ռոբերտ Գագինյանը։

եր մշակութային մայրաքաղաքը բռնում և էլ բաց չի թողնում եթե մի անգամ այցելես։ Երկու անգամ լինելով Գյումրիում էլի ու էլի եմ ուզում վերադառնալ։ Օրն է վերլուծում Անի Բարսեղյանը։

Բոլորիս տրամադրությունը «կոմունալների» գներից էլ բարձր էր, մի խոսքով «Ուրախ գնացք» էինք դարձրել։ Կիսվում է Քնար Հարությունյանը։

Գյումրին ջերմ է, կոլորիտային, բայց տխուր։ Երկրաշարժի հետքը կարելի է տեսնել շատ վայրերում։ Բայց 32 տարի է անցել։ Ժամանակն է ապրելու, կառուցելու։ Վաղուց է ժամանակը… Գրառում է Էլյա Սահակյանը։

Ֆոտոշարք՝

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s