Աշխատանքային այց In Vino գինիների ակումբ։
Օրը՝ հունվարի 19
Ժամը՝ 12։30-14։00
Վայրը՝ Սարյան 6
Պատասխանատուներ և մասնակիցներ՝ Արտակ Ռշտունի, Բելլա Աբրահամյան, Մարիամ Մխիթարյան։
Նպատակ՝
- Ծանոթանալ In Vino-ի գործունեությանը
- Ձեռք բերել նոր գործընկեր
- Հաստատել համագործակցային կապեր
Հանդիպման պատասխանատու՝ In Vino գինիների ակումբի հիմնադիր-տնօրեն Վահե Բալուլյան։
Ին Վինոն առաջին մասնագիտացված բար, վաճառատուն և գինիների ակումբն է Հայաստանում: Առաջարկում են ավելի քան 850 տեսակ գինիներ Հայաստանից և ամբողջ աշխարհից: Այցելուները կարող են տանել գինիները իրենց հետ կամ խմել այնտեղ, զուգորդելով ֆրանսիական, իտալական, գերմանական, հունական և հայկական պանիրների, մսեղենի, ձիթապտուղների, գետնանուշի և հատուկ աղանդերի հետ:Ինչպես նաև համտեսել իրենց հայտնի Ֆրանսիական բագետով սենդվիչները, որոնք վաճառվում են սանտիմետրով: Ասացեք քանի սանտիմետր եք սոված և մենք ձեր համար այդ չափի թարմ սենդվիչ կպատրաստենք: Կարելի է այն համտեսել գինիների, տարբեր թեյերի կամ էսպրեսոյի հետ:Գինին իրենց համար միայն խմիչք չէ: Գինին` շփում է այն երկրի փիլիսոփայության ու պատմության հետ որտեղ այն պատրաստվել է: