Մարզական ստուգատես․արկածներ սահադաշտում

Նախագիծ

Հեքիաթի մեջ էինք,երբ հայտնվեցինք սառույցի վրա։ Գրեթե բոլորը լավ էին սահում, սովորեցնում նրանց,ով առաջին անգամ էր սահադաշտում։ Այս անգամ ինքս ավելի հմտացա, երկրորդ խմբի ստուգատեսի վերջում բավականին լավ էի սահում։

Սառույցի վրա բացահայտում ես ոչ միայն մարզական հմտությունները,այլև ընկերներ։ Պատրաստակամությունն ես բացահայտում, օգնելու ցանկությունը։ Երջանիկ ու հպարտ եմ,որ ունեմ մեկը մյուսին պաշտպանող,օգնող ընկերներ-սովորողներ։ Կեցցեք,շարունակեք այդպես։

Շնորհակալություն մեր կրթահամալիրին, մարզական ակումբին ևս մի հնարավորություն տալու համար,ևս մի ուղղությամբ մարզական հմտությունները զարգացնելու համար։ Իհարկե մեր խմբերը շնորհակալ են մարզիկ Հրայր Հովհաննիսյանին օգնելու,սովորեցնելու,համբերատար լինելու համար։

Օրվա տպավորություններով են կիսվում սովորողները՝

․․․․․ամեն անգամ սահելիս պատկերացնում եմ, թե իբրև տաղանդավոր գեղասահորդ եմ ու բեմում պարի միջոցով արտահայտում եմ զգացմունքներս ու հույզերս։ Սառույցի վրա սահելիս զգում ես ազատությունը և հատկապես այն պահին, երբ արագ սահում ես ձեռքերդ բացած, աչքերդ փակ…

Всё казалось таким чудесным, когда я скользила подобно снежинке в сопровождении красивой музыки. Было также очень озорно  наблюдать за другими участниками этих страстных катаний ․․․․

«Մինչև չընկնես՝ չես բարձրանա, ընկնելով են մարդ դառնում»

Հեռանալը դժվար էր՝ սակայն անմոռանալի օր ունեցանք, հատկապես՝ երբ համակուրսեցիներիդ հետ ես ինչ-որ տեղ այցելում։ 

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s