Արցախցիները խաշիլ են պատրաստում

Ազգագրական փառատոնի շրջանակում դաստիարակ Էլյա Գրիգորյանի նախագիծ։

Խաշիլը  Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:

Քոլեջի սաների Արցախցի տատիկը, մայրիկը սովորեցնում են պատրաստել ավանդական,համեղ խաշիլ։ Խոհանոցը պարուրված էր համեղագույն բույրերով, որն ուղեկցվում էր երգով,բարձր տրամադրությամբ։

Բաղադրություն

  • փոխինձ  – 500 գրամ
  • ջուր – 2 լ
  • աղ  – 0,5 ճ.գ.
  • յուղ  – 150 գ
  • մածուն –  1-2 ճ.գ.

Պատրաստման եղանակ

Կաթսայով ջուրը դնել գազօջախին: Երբ ջուրը սկսում է եռալ, վերցնել կրակից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի։ Գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ փայտե գդալով խառնել մինչև թանձրանա: Ստացված զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակաբար խառնել մինչև եռալը: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախից:

Մատուցելիս կամ ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա կարելի է մածուն ավելացնել եւ մատուցել:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s