Դիջիթեք 2021․ ամփոփում

Հունվարը կրթահամալիրում տարբերվում է մնացած ուսումնական շրջաններից իր տարբեր ստուգատեսներով, որոնցից մեկը Դիջիթեքն է։

«Դիջիդասընթացներ» նախագիծը իրենից ենթադրում է վարպետաց դասընթացների մի շարք, որոնք կարող են անցկացվել ցանկացած մարդու կողմից (ուսուցիչ, ծնող, սովորող, արտասահմանցի, այլմոլորակային(եթե իհարկե կա) և այլն)։ Կայքէջում սովորողները կարող են գտնել նաև տեսադասեր։ Ի վերջո, դուք այս կայքէջի միջոցով կարող եք անել հետևյալը՝ գրանցել ձեր դասընթացը և վարպետության դաս տալ ցանկացողներին, ներկայացնել ձեր կողմից ստեղծված տեսադասը, կամ էլ գրանցվել և մասնակցել ինչ-որ դասընթացի ու օգտվել-սովորել տեսադասերով։ Ավելին՝ Դիջիթեքի կայքում։

Այս տարվա Դիջիթեքը հանդես եկավ նոր մտքերով՝ անցկացնել վարպետաց դասեր, որին կկարողանան մասնակցել ֆիզիկական միջավայրում բոլոր ցանկացողները։ Թվում էր թե ամեն ինչ պարզ է․․․․․․ չէ,պարզվեց էդպես չէ։ Որքան շատ էին ուսուցիչներ,սովորողներ,ծնողները հարց տալիս,այդքան շատ էի խճճվում․․․․․ի վերջո ի՞նչ է պահանջում այս տարվա Դիջիթեքը, ի՞նչ ակնկալիքներ ունի,ի՞նչ արդյունք պիտի լինի․․․․․ Կծիկը չէր քանդվի առանց Հերմինե Անտոնյանի՝ լավ խորհրդատու,աջակցող, առանց տրտնջալու օգնող ընկերոջ, շնորհակալ եմ ամենի համար։

Դե, ինչ, Քոլեջն անցավ գործի։ Սովորողները սկսեցին կիսվել իրենց մտքերով, ով ինչ կարող է սովորեցնել կուրսընկերներին, կրտսերներին։ Առաջարկեցին,խորհրդակցեցին, փոփոխեցին, նախագծերը գրեցին, հայտերն ուղարկեցին։ Ահա և հերթով գալիս էր այդ սպասված, հուզիչ պահը՝ երբ սովորողն առաջին անգամ պիտի հանդես գար որպես սովորեցնող, խորհրդատու։ Իրենց համար սա մեծ փորձ էր, թեպետ սկզբում շատ էին կաշկանդվում,հուզվում։

Ուրախ եմ փաստել այն, որ մի փոքր փորձ ձեռք բերելուց հետո դարձան իրենց գործի վարպետը։ Մատուցման ճիշտ ձև, յուրահատուկ մոտեցում, դասընթացի ճիշտ ժամանակին և միայնակ կազմակերպում, վարում, ամփոփում։ Աչքիս առաջ մի քանի օրում սովորողներս դարձան կազմակերպված, ճշտապահ, զգում էին այն մեծ պատասխանատվությունը, որը հպարտորեն կրեցին։ Զգացին,հասկացան,սկսեցին այլ կերպ գնահատել ուսուցիչների պարտականությունների մի մասը, ոգևորվեցին,երբ իրենց դասերին մասնակիցներից արձագանքներ ստացան, դասընթացները շարունակելու խնդրանքներ։ Բա ես որքան եմ հպարտանում, ուրախանում սովորողներիս հաղթանակներով․․․․․

Ըստ ուղարկված հայտերի օրացույցի դասընթացները ճիշտ օր,ժամ,վայրում իրականացան։ Հունվարի 11-ին բացումն արեց  «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոց-ի անձնակազմի հայտը, որին մասնակից դարձավ Ֆիլմադարան ակումբի սովորողներ,ուսուցիչները։ Վարպետաց դասի ամփոփումը կարող եք կարդալ ակումբի բլոգում։

Հունվարի 13-ին ունեինք երկու մասնագիտական դասեր։ «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի երկրորդ կուրսի սովորողներն օգնեցին Միջին դպրոցի ընկերներին բացահայտել շիֆոնի, գույների, երևակայության միաձուլման արդյունքը։Համագործակցային նախագիծ է ներկայացնում Մարիամ Քալանթարյանը։ Խորհրդատու ուսուցիչ՝ Մերի Խանջյան։ Արդյունքը մանրամասն ներկայացված է։ Հաջորդը՝ «Նախադպրոցական կրթություն» բաժնի երկրորդ կուրսի սովորողները համատեղ նախագիծ փորձարկեցին 2-5 տարեկան քոլեջի սաների հետ։ Խորհրդատու ուսուցիչ՝ Մարինե Մկրտչյան, դաստիարակներ։ Լուսաբանումն այստեղ։

Հունվարի 18-ը մասնագիտական դասընթացների տեղատարափ էր՝ է՜լ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժնի սովորողների Վաճառքի մեխանիզմները, է՜լ «Նախադպրոցական կրթություն» բաժնի առաջին կուրսի սովորողների և 2-5 տարեկան երեխաների խաղերը, է՜լ « Լուսանկարչական գործ» բաժնի սովորողների Դիմանկարերի ստեղծում ինտերիերում նախագիծը, էլ չասեմ «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի սովորողների Ի՞նչպես պատրաստել թրենդային մազակալներ նախագիծը․․․․ վա՜յ, քիչ էր մնում մոռանայի, բա «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժնի առաջին կուրսի սովորողների Անիմացիայի վարպետաց դասը։

Անցում կատարենք հունվարի 19-ին, որը պակաս հետաքրքիր չէր։ Առավոտը սկսեցինք Հրաչուհի Մանվելյանի Առողջ սնունդ նախագծով, որին շարունակեց Թամարա Մանուկյանի,Լիլիթ Գրիգորյանի Անիմեի քննարկումը։ Անցնում ենք մի խումբ աղջիկների հետ Մարքեթինգի դասընթացին, ինչից հետո Ջուլիա Ասրյանի հետ գնում ենք ուսումնասիրելու Կորեերեն լեզուն և մշակույթը, որը մասնակիցները ներկայացրեցին առաջարկ-պահանջ շարունակելու այն։

Կրտսեր դպրոցների օր էր հոււնվարի 20-ը։ Բացումն արեցին «Նախադպրոցական կրթություն» բաժնի սովորողները Թամար Ղահրամանյանի հետ միասին՝ բարբառով հեքիաթների ընթերցման բաց դաս  անցկացրեցին Արևելյան դպրոցի  2-րդ դասարանում։ Իսկ այդ ընթացքում «Զբոսաշրջության» բաժնի ուսանողները միջին դպրոցի սովորողներին ծանոթացնում էին Խաղողի և գինու դպրոցին։ Իսկ ի՞նչ էին անում քիչ անց մի խումբ տղաներ․․․․Արևելյան դպրոցի հայտագրված սովորողների համար բացահայտում էին Power Point ծրագրի գաղտնիքները։ Միաժամանակ մի ուրիշ հետաքրքիր,խելացի տղաների խումբ Արևմտյան դպրոցում էին։ Սովորողների հետ միասին պարզեցին թե ինչպես չկորել,պատրաստել ձեռքիդ տակ եղած հասարակ իրերով կողմնացույց, եթե այն առկա չէ։ Իսկ Անաստասիա Ասրիյանի և Նարեկ Առուշանյանի հետ միասին ուսումնասիրեցինք Վիզուալ աշխարհ-դիզայնը մեր առօրյայում, որից էլ սկիզբ առավ շարունակական նախագիծ-հանդիպումները՝  Adobe Photoshop, Adobe Illustrator։ Այնուհետև ունեցանք մասնագիտական հանդիպում ԻնեկոԲանկ ՓԲԸ վաճառքների մասնագետի հետ․ քննարկում Վաճառքի հմտություններ թեմայի շուրջ։ Խորհրդատուներ՝ Նելլի Գեղամյան, Ելենա Օհանյան։

Հունվարի 21-ին Մելանյա Սարգսյանը Միջին դպրոցի սովորողներին սովորոցրեց Անիմացիա ՝սահատետր։ Այն շատ զվարճալի հանդիպում էր։

Իսկ հունվարի 22-ի առավոտը սկսեցինք Էլեն Աբրահամյանի հետ՝ ՄԱԿ- ի 17 նպատակները դասընթաց-քննարկմամբ։ Որից հետո Սիմոն Ավետիսյանը ներկայացրեց Բիզնես մտածողություն հանդիպում-քննարկումը։ Արժեթղթեր, արժեթղթերի շուկան ՀՀ-ում՝ ահա հաջորդ բաց դաս-քննարկման թեման, որը վարեցին Անի Պետրոսյանն ու Նինել Աղանյանը։ Շարունակելով օրը հասանք մեր մի հետաքրքիր, անվերջ լսելի հյուրին՝ Ազգագրագետ Տորք Դալալեանին։ Այն Հայ էթնոս նախագծի ,որի համակարգողը հայրենագետ Էլյա Սահակյանն է, և վարպետաց դասի լավ օրինակ էր։

Հյուսիսային դպրոցում՝ HTML և CSS ծրագրերի քննարկում իրականացրեցին մի խումբ սովորողներ։ Իսկ Քոլեջում տեղի ունեցավ հանդիպում ԻՆԵԿՈԲԱՆԿԻ օժանդակության և վերահսկողության բաժնի պետի հետ։ Խորհրդատու ուսուցիչներ՝ Ելենա Օհանյան, Նելլի Գեղամյան։ Հերթական հանդիպումներից էր ՝ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ Իվետա Շահբազյանի (երեխաների իրավունքների բաժնի աշխատակից) և Մարինե Ավագյանի (Մարդու իրավունքների պաշտպանի օգնական) հետ: Խորհրդատու ուսուցիչ՝ հասարակագետ Էլյա Սահակյան։ Ահա այսպիսինն էր քոլեջյան հունվարի 25-ը։

Դե իսկ ամփոփեցինք շաբաթը հետևյալ հանդիպումներով՝ Բելա Մարտիրոսյան Ֆիլմոգրաֆիա նախագիծ։ Անուշ Հարությունյանը մուլինե թելերից թևնոցներ գործել է սովորեցրել ։ Ինչպես նաև ունեցել ենք շատ հետաքրքիր հանդիպում սոցիալական մարդաբան Էվիյա Տեր-Հովհաննիսյանի հետ։

Մեկը մյուսից հետաքրքիր,նոր, ուսումնալի նախագծերին մասնակցեցին շատ սովորողներ կրթահամալիրի տարբեր մասնաճյուղերից, ինչպես նաև Քոլեջի սովորողները դարձել էին շրջիկ իրենց դասի վարպետներ, ում անհամբեր սպասում էին կրտսերները։ Այս տարվա դիջիթեքը հնարավորություն տվեց բացահայտել սովորողների մեջ իսկական տաղանդներ, սկիզբ դրեց շարունակական, համագործակցային նախագծերի։ Իրենց ունեցած պաշարի,գիտելիքների,որն անընդհատ հարստանում է, շրջանակում Քոլեջի սովորողները հաճույքով կշարունակեն փոքրիկ դասեր անցկացնել կրտսեր սովորողների համար։ Էնպես որ սպասեք իրենց, անպայման կայցելեն ձեզ։

Կրթահամալիրի Դիջիդասընթացների Քոլեջի սովորողների մասնակցության լուսաբանումներ՝

Շարունակելի։

Գլխավոր լուսանկարը՝ https://edudigitech.mskh.am կայքից։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s