Հավուց Թառի վանք

Հեքիաթային ճամփորդություն էր․․․․անտառով քայլքից՝ հեքիաթից դեռ չկշտացած, մինչև վերջ չհիացած հասնում ես նոր հեքիաթին։ Քո առջևում բացվում է խորհրդավոր, գեղեցիկ տեսարան՝ Կաթողիկե եկեղեցի, Մատուռ,Սուրբ Կարապետ եկեղեցի, Խաչքար-մահարձան,Ամենափրկիչ – Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գավիթ, Սուրբ Հարություն՝ եկեղեցի-դամբանատուն-զանգակատուն, Անավարտ եկեղեցի, Անավարտ եկեղեցի՝ ամբողջը մի վայրում։ Քայլքը փոքր ինչ դժվար էր,հատկապես իմ աղջկա՝ Մոնայի համար, սակայն հաղթահարելի։ Դե է՜լ ինչ սեբաստացի,եթե դժվարությունից խուսաբող ես․․․․․Հանգիստ, վստահ, գեղեցիկ, բազում ուսումնասիրություններով, տեղեկություններով, բարձր տրամադրությամբ է ընթանում մեր ողջ օրը,եթե տիար Գևորգի և Ալբերտ Տոնեյանի հետ ենք։ Բա Ալբերտ Տոնեյանի պատրաստած սնկով փլավը․․․․․մմմմմմմմ․․․․․․կարոտեցի անմահական համին։ Բնության գրկում, բաց երկնքի տակ այդ հոտը․․․․․․շատ համեղ էր։ Շնորհակալ եմ գեղեցիկ ճամփորդության համար։

Լուսաբանումներ՝

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։

Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։

Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թվականին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։

13-րդ դարից՝ հատկապես Եղիա առաջնորդի օրոք, Հավուց թառը դառնում է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Եսայու ստեղծած դպրոցն ուներ երաժշտական ուղղություն, ուր և իր ղեկավարությամբ գործել է երգչախումբ։ Կրթության կենտրոն լինելուց բացի Հավուց թառը եղել է խոշոր գրչության կենտրոն։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը 1214 թվականի է։ Այդ ձեռագրերի ստեղծողներն են Գրիգորը՝ 1297, Ստեփանոսը՝ 1458 թվականին։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s