Այս անգամ ուրբաթօրյա ուսումնական ժամերգության պատասխանատուն էր Քոլեջը։ Մասնակցեցին, ինչպես յուրաքանչյուր ուրբաթ, սովորողներ, դասավանդողներ, ծնողներ։
Ըստ Մարինե Մկրտչյանի ծրագրի․
Կատարեցինք՝ «Առաւօտ լուսոյ»՝ Ն. Շնորհալի, «Մանուկների հա՛յր մեր»՝ Կոմիտաս,«Քրիստոս ի մէջ», «Յամենայնի օրհնեալ ես, Տէր», «Հայրապետական Մաղթերգ»:
Հոգևոր ընթերցումներ ՝ Մեսրոպ Մաշտոց,Մովսես Խորենացի:
Ունկնդրեցինք Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» վոկալ համույթին, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան․
- Հատված Սուրբ պատարագից՝ «Առաջի Քո, Տէր»,
- Հատվածներ Սուրբ պատարագից՝ «Մարմին տէրունական», «Հազարաց հրեշտակապետ կան առաջի Քո»,
- Հատված Սուրբ պատարագից՝ «Առաջի Քո, Տէր»։
Կոմիտաս՝ «Տեր, ողորմեա»՝ Կատարում է «Սեբաստացիներ» վոկալ համույթը
Վայելեցինք նաև Շուշան Բլեյանի «Ամեն Հայր Սուրբ» — հատված Սուրբ Պատարագից (Մակար Եկմալյան)։
Տիար Բլեյանի օրվա անդրադարձն իր օրագրում՝ ․․․․․․մարտի առաջին ուրբաթը այլ տեսք ունեցավ. Մարինե Մկրտչյանն այս բարձունքը հաղթահարեց քոլեջի ուսանողների երգեցիկ խմբի հետ, շարականների կատարումով․․․ Անմոռաց-հուզիչ պահ ոչ միայն իրենց, այլև ունկնդրելու-հիանալու եկած հարազատների, ինչպես 2-րդ կուրսեցի Հասմիկ Քերոբյանի ընտանիքը, որ եկել էր ամբողջ կազմով, ընկերների, բոլորիս համար։
Շնորհակալ ենք գեղեցիկ խոսքերի համար։
Բարի ունկնդրում՝









