Սամվել Ավետիսյան 1-3 կուրս, գինեգործություն
Սամվել Ավետիսյանի վարքն անկայուն է՝ շատ կտրուկ փոխվում է բնավորությունը, բռնկվող է։ Զիջող չէ, ընդառաջ քայլ ոչ մի ընկերոջ հանդեպ չի արել, իրեն վատ է դրսևորում, կոպիտ, ։ Ուսուցիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք եմ նկատել։ Ունի սովորելու պոտենցիալ, սակայն չի ցանկանում այն օգտագործել։ Եթե խնդրես կօգնի, բայց եթե հնարավոր է՝ կխուսաբի։ Գրեթե միշտ դասերից ուշանում է, չի մասնակցում իր ուսումնական պայմանագրով նախատեսված պարապմունքներին՝ առավոտյան ընդհանուր պարապմունք, մեդիաուրբաթ, ուսումնական ժամերգություն։ Ֆիզկուլտուրա առարկային մասնակցել է միայն առաջին կիսամյակում։Ինքնակրթությամբ չի զբաղվում, ցանկություն չունի ոչնչի։ Չի մասնակցում ուսումնական ճամփորդությունների, բացի Արատեսից։
Իր հետ բազմիցս զրուցել եմ, խոստանում էր, որ կշտկի վարքը, կսկսի նախագծերին մասնակցել, սակայն խոստումը չէր իրականացնում։
Դասընթացներին մասնակցությունը՝
- Անգլերեն առարկայից ոչինչ չի կատարել
- Հայոց լեզու առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ փետրվարի 7
- Ռուսաց լեզվի առարկայի վերջին կատարած առաջադրանքը ՝ փետրվարի 2
- Գրականություն առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ փետրվարի 7
- Հասարակագիտություն առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ դեկտեմբերի 20
- Հայոց պատմություն առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ փետրվարի 4
- Հանրահաշիվ առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ հոկտեմբերի 9
- Էկոլոգիա առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ փետրվարի 1
- Ֆիզիկա առարկայից ոչինչ չի կատարել
- Աշխարհագրություն առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ փետրվարի 4
- Կենսաբանություն առարկայի վերջին կատարած առաջադրանքը՝ փետրվարի 4
- Հաշվետվություն չի ներկայացրել
- Ձմեռային մարզական ստուգատես-ին չի մասնակցել
- Ընտրությամբ գործունեություն առարկայից ոչինչ չի կատարել
- Պարտեզապուրակային գործերին չի մասնակցում