Արատեսյան հաշվետվություն

Մայիսի 5-7-ը Արատեսի դպրական կենտրոնում՝ նախագիծը Տիգրան Զոհրաբյանի։

Արատեսը միշտ հյուրընկալ է’ մեզ ջերմ,գրկաբաց, արևոտ տրամադրությամբ է ընդունում,անկախ եղանակից։ Վաղուց մեր տունն է դարձել …..մեր տաքուկ անկյունը…..մեր հուսալի տանիքը…..

Ըստ նախագծի յուրաքանչյուր օր կատարեցինք մեր նախատեսված աշխատանքները, քայլարշավները,ուսումնասիրությունները։ Շնորհակալություն ևս մեկ անգամ Արատեսը վայելելու, զգալու, սիրելու հնարավորության համար։ռօրյա ճամբարից, տպավորություններով են կիսվում առաջին անգամ Արատես այցելած սովորողները.

Եռօրյա ճամբարում անցկացրած իրենց տպավորություններով են կիսվում առաջին անգամ Արատես այցելած սովորողները.

  • Անուշիկ Սերգեյանը գրում է՝ Չգիտեմ որքանով ստացվեց զգացածսբառերով բացատրել , բայց փորձեմ այսպես ասել՝այս ճանփորդությունը շատ , շատ լավն էր ,ուրախ , և էներգետիկայով լի ։ 
  • Սիմոն Ավետիսյանի գրառումը՝ Ես շատ շատ եմ հավանել իմ Արատեսյան ճամփորդությունը և հաջորդ անգամ անպայման կգամ իմ սիրելի Արատես…

Լուսաբանումներ.

Ճամփորդությունը սկսվեց քայլքով’ Աղավնաձորից, որի ավարտը դարձավ Ուլգյուրի Սբ. Աստվածածին եկեղեցին։ Գրեթե 11 կմ 4 ժամում քայլեցինք։ Անձրևից հետո ճանապարհն իհարկե վատն էր, ցեխ, շատ էինք սահում, սակայն դա մեր խմբի համար խոչընդոտ չէր։ Զբոսաշրջության բաժինն ավարտող՝ Միլենա Շամոյանը ներկայացրեց եկեղեցին, տեղանքը, խոսեցինք վիշապաքարերի մասին։

Արևածագն Արատեսում․․․․․թռչունների երգը․․․․հորիզոնում դանդաղ երևացող արևը․․․․ջրի քչքչոցը․․․․․սառը,մաքուր օդը․․․․․մեղմ քամին․․․․․ու այս ամենը մեկ տեղում․․․ինչպե՞ս կարելի է բաց թողնել, քնել․․․․ Տեսանյութը նկարահանել եմ առավոտյան 5։30։

Արատեսում քայլելը մի ուրիշ աշխարհ է’ լի բացահայտումներով….

Քայլքը թեթև է,երբ խումբդ տրտնջացող չէ, պրպտող է, նամանավանդ եթե զբոսավար Տիգրան Զոհրաբյանի հետ միասին ես։ Տիգրանի հետ քայլքը թեթև է, հուսալի, պայծառ,խոչընդոտները հեշտ հաղթահարելի,լավատեսությամբ լի է։

Իմ աղջիկը՝ Մոնան երկու օրում 20 կմ քայլք է կատարել, որից հետո նա միևնույնն է հոգնած չէր․․․․․Արատեսի մերձակա տարածքներն ուսումնասիրելով քայլեցինք՝ երգով, թռչկոտելով, ջրվեժներից չկշտանալով․․․․Տեսաֆիլմում Արատեսյան քայլքից փոքրիկ հատված եմ ներկայացնում՝

Աշխատանքների ներկայացում, որ կատարել է Քոլեջի խումբը.

կրապատում, բաժակափոսերի փորում

Հյուսիսային կացարանից մինչև Սիրո տնակ՝ մաքրություն

Իսկ վերջին օրը տեղի է ունենում կացարանների, այգիների խնամքով հանձնում մեզ հաջորդող խմբին․

Ետադարձին այցելեցինք Հորբատեղի գեյզեր,Արենիի քարանձավ, որտեղ տեղեկությունը ներկայացրեց Զբոսաշրջության բաժինն ավարտող՝ Գոհար Ջհանգիրյանը, ինչպես նաև Հին Արենի գինու գործարանում։

Կացարաններում եղած գույքի հաշվառում.

Փայտե մահճակալներ ունենք՝

  • 4 հատ Հյուսիսային կացարանում
  • 4 հատ Գեղարվեստի
  • 2 հատ Ակումբում
  • 1 հատ Պանդոկում
  • 1 հատ Սիրո տնակում

Քայլարշավ Ուլգյուրում՝

Աշխատանքների ընթացքում՝

Քարանձավ՝

Քայլարշավ Արատեսի մերձակայքում՝

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s