Տիգրան Զոհրաբյանի նախագիծը
Հանրապետության տոնին՝ մայիսի 28-ին նվիրված կրթահամալիրում արդեն ավանդույթ դարձած բարձունքի հաղթահարման օր է։ Քոլեջի խմբով հաղթահարեցինք Մեծ Շարա և Փոքր Շարա լեռները։
Քայլք՝ 16 կմ, 28000 քայլ
Մեծ Շարա՝ 2475մ
Շնորհակալ եմ խենթ ու գեղեցիկ, արկածային օրվա համար բոլոր մասնակիցներին։
Ինչպես նշեցի վերնագրում՝ հեքիաթային ճամփորդություն էր․․․․․Սա այն քայլքերից էր,երբ ամեն քայլափոխին քեզ մի նոր գեղեցկություն է սպասվում, նոր վայելք։ Մեր բարձունքը վայելքի բարձունք էր․․․․․․Գույնզգույն ծաղիկների արահետներ, սնկեր, կենդանիներ, շունչդ կտրվում էր գեղեցկությունից,գույներից, օդից, արևից ու Արագածի հմայքից։ Սովորողներիս հետ միասին խենթացանք, վայելեցինք, վազեցինք,գլորվեցինք՝ չկշտացանք․․․․
Ասում են թե ամեն ընկեր չի, որ ճանապարհ կարող ես կիսել իր հետ՝ ուրախ եմ,որ իմ գործընկերները, սովորողներն իսկական ճանապարհի ընկեր են։ Նման մարդկանց հետ հանգիստ կլինես ցանկացած ճանապարհին։ Տիգրանի հետ ճամփորդելիս զգացմունքներդ չեն փոխվում՝ ապահով,վստահելի, հանգիստ, թեթև, վստահ։
Բարձունքն ինձ համար բարդ չէր, մի քանի սովորողների համար՝ թեթև բարդության։ Մեծ Շարա լեռն իր գեղեցկությունից բացի մեզ համար բացահայտեց սև ու սպտակ Մղարան։ Ասել թե շատ գեղեցիկ, հմայքով լի վայր է՝ ոչինչ չասել է։ Ես բառեր չեմ կարողանում գտնել այդ հզոր, գրավիչ, մոգական ուժով լի վայրը։ Չուզենալով, բայց թողնելով ետևում հեքիաթային վայրերը առջևում նորանոր հրաշքներ ես տեսնում՝ լեռան գագաթին Սբ․ Հովհաննեսն է ամուր կանգնած։ Արագածն այստեղից աննկարագրելի գեղեցիկ էր։ Շարունակելով՝ ուրախ տրամադրությամբ, մեր ճանապարհը Փոքր Շարայով հասանք Գեղանիստ գյուղը։ Օրը դեռ չավարտված ես սկսեցի մեր անցած ամեն մի հատվածը կարոտել․․․․․․
Սովորողների լուսաբանումներ՝
Այս ճամփորդությունը յուրահատուկ տեղ գտավ իմ բոլոր հետաքրքիր ճամփորդությունների մեջ, և ես կարոտում եմ այդ օրը՝ լի ուրախ զգացմունքներով։ Պատումն ամբողջությամբ կարդացեք Սիմոն Ավետիսյանի բլոգում։
Լեռան վերևում էր գտնվում Ս. Հովհաննես եկեղեցին։ Հիանալով գեղեցկությամբ ճանապարհ ընկանք դեպի Փոքր Շարա լեռը։ Չնայած մեր հոգնածությանը մենք մեծ հաճույքով քայլում էինք, ծանոթանում բույսերին։Օրն անչափ հագեցած էր` արկածներով, ծիծաղով, նոր գիտելիքներով։ Պատումն ամբողջությամբ կարդացեք Կարինե Ղուլյանի բլոգում։
Խոստանում եմ հիշել ամեն մի քարը և ծաղիկը։ Իր Շարական տրամադրությունն է փոխանցում Վարդ Ղարիբյանը։
Ճամփորդական վլոգ է պատրաստել Մերի Հովեյանը,կարող եք դիտել իր բլոգում։
Մի պատառիկ մեր գեղեցիկ ճամփորդությունից՝
Սև ու սպիտակ Մղարա, նվագակցությունը Քոլեջի սովորող՝ Գագիկ Աբրահամյանի ՝
Սև Մղարա, նվագակցությունը Քոլեջի սովորող՝ Գագիկ Աբրահամյանի
Դեպի բարձունք, նվագակցությունը Քոլեջի սովորող՝ Սիմոն Ավետիսյանի