Մեկ օր Գեղամավանում

Այսօր «Գագարին» նախագծի դպրոցների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հունիսյան համատեղ նախագծերի նախապատրաստական աշխատանքների համար մեր խմբի յուրաքանչյուր մասնակից այցելեց նախապես որոշված համայնքի դպրոց։ Ինձ բաժին հասավ Գեղամավանի դպրոցը։

Յուրահատուկ օր էր’ սպասումներով լի,պատասխանատու, մտահոգ։ Անորոշ թվացող հոգեվիճակս անցավ դպրոց այցելելուց մի քանի րոպե անց։ Նախօրոք խոսել,պայմանավորվել էի կազմակերպիչ Դիանայի հետ,ով ջերմ դիմավորեց,ողջ օրն ինձ ուղեկցեց։ Շատ տպավորված եմ ողջ անձնակազմի ջերմ վերաբերմունքից։

Ներկայացրեցի մեր բոլոր նախագծերն ըստ կետերի , խոսեցի,պատմեցի,հավեսի գցեցի բոլոր 5-11-րդ դասարանի սովորողներին,իրենց դասվարներին։ Բոլորն են ոգևորված և’ ռազմամարզական ճամբարով, և’ Կրթահամալիրի ուսումնական հունիսյան ճամբարին մասնակցության առաջարկով,և’ Բանգլադեշյան պլեներ-պատանիների ստեղծագործական եռօրյա հավաքներին մասնակցության հրավերով, և’
«Հազարան Հավք» փառատոնին մասնակցության առաջարկով։

Տնօրենի հետ պայմանավորվեցինք բոլոր նախագծերն իրականացնելու մասով,ով խոստացավ իր աջակցությունը։

Փոքրիկ տեսաֆիլմ օրվա մասին.

Փոխանակվեցինք հեռախոսահամարներով, տուն չհասած սովորողներն արդեն ստեղծել էին Վայբեր հավելվածում դասարանների խմբեր,որտեղ ինձ ներառել են և շարունակում են ոգևորված հարցեր տալ,ճշտումներ անել։ Անչափ ուրախ եմ հենց այս սովորողների հետ աշխատելու համար։

Դե իսկ վերջում 10-րդ դասարանի չորս սովորողներ ինձ ուղեկցեցին գյուղը տեսնելու։ Գեղեցիկ բնություն, տեսարաններ,մաքուր օդ, կենդանիների ձայները, թաքնված վայրեր’ անմոռանալի շրջայց էր։ Շնորհակալ եմ հատկապես Ժոռային, ով գիտեր այնպիսի վայրեր,որ նույնիսկ Գեղամավանում բնակվող սովորողներն ինձ հետ միասին առաջին անգամ էին այցելում։ Հյուրընկալվեցինք նաև սովորող Յուրայի տանը’ շատ սիրալիր, հյուրընկալ ընտանիք ունի։ Սովորողները խոստացան,որ մինչև հաջորդ այցս ավելի լավ կճանաչեն բնակավայրը,որպեսզի միասին զբոսնենք։ Շատ շնորհակալ եմ այսօրվա ստացված օրվա համար։ Ամենն այնքան գեղեցիկ էր, գրավիչ,մարդիկ սրտաբաց,հյուրընկալ,որ չէիր էլ ուզում հրաժեշտ տալ։

Օրվա վերջում լսելով գործընկերներիս ոգևորված ամփոփումները, կարծում եմ մեր այցն արդյունավետ էր տրված պայմանավորվածությունների ձեռք բերմամբ,կապերի ամրապնդմամբ,ընկերանալով բոլորի հետ։

Categories:

1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s