Արատեսյան մեծ հաշվետվություն. քաղցր հիշողություններ

Արատեսի լուսաբանումներն ամենաքաղցրն են լինում՝ իր լեցուն օրերով, ասելիքով, տեսաֆիլմերով,սովորողների ոգևորված պատումներով։

Նախագիծը Տիգրան Զոհրաբյանի։

Սովորողները լուսաբանում են.

Ցանկանում եմ ներկայացնել այն միջավայրը,աննկարագրելի բնությունը և իհաևկե շրջապատող մարդկանց, որոնք այնքան հարազատ դարձան այդ օրերի ընթացքում։Երբեմն այս  թվարկվածներն են,որ  բալանսի են բերում   մեր  կյաքնի որոշակի ժամանակահատվածը, որոնք էլ  ժամանակի ընթացքում դասվում են  անմոռանալի հիշողությունների  ցանկում և հետապնդում ամբողջ կյանքում։

Путешествия бывают разные,к примеру лечебные, учебные и т.д. Но путешествие в Аратес имеет совсем иное название,более величественное. Ведь это не просто поездка- это целое искусство. Да-да, именно искусство. Только то, что собирая вещи у тебя в груди сердце трепещет уже говорит о многом.

Ճիշտ է առաջին անգամ չէի Արատեսում, սակայն միևնույն է սրտի թրթիռով սպասում էի, թե երբ պիտի գնանք և տխուր էի, երբ վերադառնում էինք։ Արատեսում մի յուրահատուկ միջավայր կա, որ ուրիշ տեղ չես կարող գտնել։ Բացի հետաքրքիր ու բազմազան անելիքներից, այնտեղ հրաշք բնություն կա, որով կարող ես ժամերով զմայլվել։ Յուրօրինակ սարերն ու դաշտերը, գույնզգույն ծաղիկները, տաք արևն ու մի քիչ քամոտ եղանակն էլ ավելի լավն էին դարձնում ամեն ինչ։

Առաջին անգամ Արատեսում…..պատմում են.

Շատ վաղուց էի ուզում գնալ Արատես, և վերջապես ստացվեց․

Ասեմ որ այնտեղի բնությունն ուղղակի անմոռանալի էր, աշխարհից կտրված, քաղաքի շարժից, աղմուկից հեռու մի տեղ էր , որտեղ կյանքն հեքիաթային էր թվում։ Ընկերներիս հետ անցկացրած ամեն մի րոպեն անմոռանալի էր։

Շատ հավես ուրախ 3 օր ունեցա, չէի մտածում, որ այսքան լավ ու հետաքրքիր կանցնի։

Մեր առաջին կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարան, հայրական տունն էր։ Այնտեղ հաճելի, թեթև, ափսոսանքի զգացողություն, միևնույն ժամանակ տխուր և ուրախ,երջանիկ՝ այս իրար հակասող զգացմունքներն ունեի․․․․․․ Չի էլ ստացվում ճիշտ շարադրել․․․․․․

Ծանոթացանք թանգարանի,տան,ընդարձակ բակի հետ, դպրոցի,հայրական տան ու եղած պարագաների,կահույքի հետ։ Անչափ հուզիչ զգացմունք ունեինք։ Շարունակությունն այս հղմամբ։

2 օրվա ընթացքում այցելեցինք եկեղեցիներ, վանքեր։ Թե ինչեր տեսանք, բացահայտեցինք միասին կարող եք կարդալ,տեսնել այս հղմամբ՝

Վայոց ձորի եկեղեցիները

Այս անգամ առաջին անգամ կանգառ ունեցանք նաև հակասելաֆային պատնեշի մոտ։ Սովորողները հաճույքով, խիզախորեն բարձրացան ամենավերև, ծանոթացան տեղանքին։ Այն բոլոր հրճվանքը փորձել եմ փոխանցել տեսաֆիլմի միջոցով։

Ուռաաաա~, մենք նորից Արատեսում ենք…….մեզ Տարոնից առաջ դիմավորում են շունիկները։

Մինչ պատրաստ կլիներ ընթրիքը,որոշեցինք խաղալ բադմինտոն։ Ինքս մոտ 14 տարի չէի խաղացել․․․․․սովորողներ կային,որ առաջին անգամ էին փորձում և շատ հաջող արդյունք ցուցաբերեցին։

Երկրորդ օրն առաջինից ոչ պակաս գրավիչ, հետաքրքիր էր։ Այցելեցինք նաև անչափ հետաքրքիր վայր՝ Եղեգնաձորի Երկրագիտական թանգարան։ Այդ մասին այս հղմամբ։

Ինչպես նաև հասցրեցինք փոքր նախագիծ՝ Դաշտային Ավանի նորամուտը։

Ինչպես նաև բացմանն ընդառաջ խնամեցինք Պանդոկն իր ներքին և արտաքին տարածքով։

Ինչից հետո քայլեցինք դեպի Խաչոց ձոր և լողացինք՝

Մոնան 6 տարեկան է, նա հասցրել է 8 անգամ այցելել Արատեսի դպրական կենտրոնը։ Նա կիսվում է իր տեսաֆիլմում նկարահանած այդ պահին հորինած պատմությունով՝ ինչպես է առաջացել Արատեսը։ Դիտեք,ճանաչեք․

Դե ինչ, արդեն վերադառնում ենք Երևան։ Տխրությունն անցնում է, այսպիսի գեղեցիկ վերադարձի ճանապարհ ունենք։

Արատեսի կացարանների արտասովոր հանձնում-ը կարող եք դիտել այս հղմամբ։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s