2020-21 ուստարվա հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Բլոգի տվյալեր․

Դիտորդ՝ 24159

Հրապարակում՝ 714

  • Տարվա ամփոփումս սկսեմ «Մուտքի ճամբար» 2020-2021– ից, ինչպես որ պատրաստվում ենք յուրաքանչյուր ուսումնական տարվան։Հղման մեջ ներառված են նորեկ սովորողների մուտքը կրթահամալիր,իրենց կարծիքները, տպավորությունները, բլոգավարություն և այլ աշխատանքներ։
  • Ազգագրության փառատոնն անսահման բարություն ու պարզություն ունի՝ իր ավանդական ծեսերով,ուտեստներով, երգ ու պարով, մարդկանց համախմբելով։
  • Դիջիթեք 2021-ը հանդես եկավ նոր մտքերով՝ անցկացնել վարպետաց դասեր, որին կկարողանան մասնակցել ֆիզիկական միջավայրում բոլոր ցանկացողները։
  • Մարզական ստուգատես 2021՝ ձմեռային խաղեր,հեծանվավարություն, ճամփորդություններ։ Ընթացք,որ մանկանում ես, լսվում են միայն ճիչեր, զրնգուն ծիծաղ։
  • Այս տարի դժվար փորձություն էր մեր ազգի համար, թվում էր անելանելի․․․․․Կրթահամալիրն իհարկե աջակցեց Արցախին որքան հնարավոր էր՝ կացարաններով,ճամբարներով, հանգանակությամբ, այսպիով ստեղծվեց Հայաստան-Արցախ համակեցության ծրագիրը ։
  • Ապրիլի 12-ին Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով կրթահամալիրում տեղի ունեցավ հավաք, որին մասնակցեցին նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։ Ահա թե ինչպես սկիզբ դրվեց Գագարին պրոյեկտը։
  • Ինքնակրթույուն

Ինքնակրթությամբ անհրաժեշտ է զբաղվել անընդհատ,անդադար թե սովորողներին,թե ուսուցիչներին։ «Անգլերեն դասավանդողների համար» ծրագրով ոգևորված ես և Մարիամ Քալանթարյանը տիար Յուրային առաջարկեցինք ունենալ կրթահաամլիրում նաև սկսնակների համար դասընթացներ։ Չմերժեց և 2 հոգանոց խումբն ամիսներ անց դարձավ 6։ Սովորում ենք անգլերեն հաղորդակցվել,գրել,հասկանալ։ Շնորհակալ եմ նման հնարավորության համար։

Կազմակերպչի օրագիրը վարում եմ հեռավար աշխատելու ընթացքից սկսած։ Այն շատ հավանեցի, մտադիր եմ ավելի զարգացնել այս բաժինը։

Պարտեզապուրակային գործով զբաղվում ենք բոլորս, այն մեր առօրյայի մի մասնիկն է։ Պետք է կարողանալ պահպանել գեղեցիկը, ստեղծել նորը և վայելել միջավայրը։

  • Ճամբարները հետաքրքիր են կրթահամալիրում, նրանք եզակի են իրենց տեսակով։ Շատ են՝Մանկավարժական, «Մուտք կրթահամալիր», Գյուղական, Ռազմամարզական և այլն։
  • Ձեռագործի ակումբում թեպետ այս պահին ակտիվություն չկա, սակայն կարևորագույն պահերին մեզ համախմբեց՝ ստեղծելով տարբեր իրեր։
  • Ֆիլմադարան ակումբի գործունեությունը բլոգում մանրամասն երևում է։ Այն շատ զարգացումներ ունեցավ, ակնկալում եմ հետագայում ավելի ընդլայնվել։
  • Հեծանվավարություն դասընթացին Քոլեջի զբոսաշրջության բաժնի սովորողներն ինձ հետ միասին ակտիվորեն մասնակցեցին, պատրաստվում ենք հեծանվաերթերին։

Ճամփորդություններ՝

  1. Թռչկանն ու մենք
  2. Արատեսյան հաշվետվություն
  3. Նվաճում ենք Հայոց աշխարհի բերդերը
  4. Հրեշտակների ձոր, Խոր Վիրապ
  5. Մեդիաուրբաթ – քայլք Մուսալեռով
  6. Երևանը Տիարի աչքերով
  7. Մեդիաուրբաթը՝ Սարդարապատում
  8. Ջրվեժի արգելոց․ Время поэзии
  9. Թափառումներ Կոնդի փեշերին մենթոր Տիարի հետ
  10. Արատեսյան ճամփորդության ամփոփում
  11. Գյումրին շատ չի լինում
  12. Այց In Vino գինիների ակումբ
  13. Արատես՝ 8-րդ հրաշալիք
  14. Բացահայտում Օշականում
  15. Հավուց Թառի վանք
  16. Ճամփորդություն դեպի Տափի ամրոց
  17. Կրկին Գյումրիում
  18. Ճամփորդում ենք դեպի Կոտայքի մարզ
  19. Հին Նորքը՝ մի ծառի պատմություն
  20. Քոլեջն ու գարունը Հին Նորքում
  21. Բարձունքներ հաղթահարելով՝ Ուրծի լեռներ
  22. Ճամփորդություն Արթիկի տարածաշրջանում
  23. Արատեսյան հաշվետվություն
  24. Բարձունքի հաղթահարում՝ Սբ․ Ստեփանոս
  25. Դեպի հայրենի բարձունքներ․հայացք բարձունքից։ Հեքիաթային բարձունք՝ Մեծ Շարա լեռան հաղթահարում
  26. Մեկ օր Գեղամավանում
  27. Արատեսյան մեծ հաշվետվություն. քաղցր հիշողություններ

2020 թ․ ամառվա ընթացքում մասնակցել եմ հետևյալ ճամփորդությունների՝

  1. Ընտանեկան,աշխատանքային ճամփորդություն դեպի Արատես
  2. Դեպի գյուղ Փարպի
  3. Այց Արմենիա վայն գինու գործարան
  4. Ճամփորդություն դեպի Բջնիի բերդ
  5. Հյուրընկալվում ենք խոտաբույսերի մասնագետ Տիգրան Խաչատրյանին
  6. Կրկին Արագածում

2021-22 ուստարվա ծրագրեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s